
Մասնակիցներ — Միջին, Հարավային, Հյուսիսային, Արևելյան և Արևմտյան դպրոցների ընտրությամբ թատրոնի գործունեության խմբեր
Ժամանակահատվածը — Նոյեմբերի 2-8-ը
Վայրը — առցանց հարթակ
Նպատակը՝
- զարգացնել ստեղծագործական երևակայությունը
- խոսքը, տրամաբանությունը
- ուսումնասիրելու կարողությունը

Ընթացքը՝ Սովորողները հորինում են պատմություն, որի կերպարները բանջարեղեններն են։ Ուսումնասիրում ենք յուրաքանչյուր բանջարեղենի գույնը, համը, տեսքը, օգտակար հատկությունները։
Այնուհետև հաստ ստվարաթղթերից պատրաստում ենք փոքրիկ բանջարեղեն խամաճիկները, գունազարդում և խաղում մեր իսկ հորինած հեքիաթը։
Հետագայում հեքիաթը կարող ենք դարձնել փոքրիկ շրջիկ ներկայացում և ցուցադրել այն պարտեզներում։