Մասնակիցներ՝ Միջին, Հարավային, Հյուսիսային, Արևմտյան և Արևելյան դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողներ
Ժամանակահատվածը՝ Հոկտեմբերի 19-30-ը
Նպատակը՝
- բանավոր խոսքի զարգացում
- կարդացածը ընկալելու և վերլուծելու կարողություն
- տաբեր կերպարներ ստանալու հմտությունների ձևավորում և զարգացում
- ձայնային ելևէջներին տիրապետելու կաողության ձևավորում և զարգացում
- մեդիահմտությունների զարգացում
Ընտանեկան թատրոն

Ընթացքը՝ սովորողները իրենց ցանկությամբ ընտրում են մեկ հեքիաթ, պատրաստում են հեքիաթի հերոսներին։ Ստեղծում են փոքրիկ բեմահարթակ և իրենց պատրաստած կերպարներով խաղացնում են հեքիաթը։ Նախագծին կարող են մասնակցել նաև ընտանիքի անդամները(մայր, հայր, քույր, եղբայր, տատիկ, պապիկ):
Աուդիոհեքիաթներ
Նպատակը՝
- բանավոր խոսքի զարգացում
- կարդացածը ընկալելու և վերլուծելու կարողություն
- տաբեր կերպարներ ստանալու հմտությունների ձևավորում և զարգացում
- ձայնային ելևէջներին տիրապետելու կաողության ձևավորում և զարգացում
- մեդիահմտությունների զարգացում
Ընթացքը՝ նախապես ընտրված հեքիաթները դերաբաշխում ենք սովորողների միջև, ընթերցում ենք, վերլուծում ենք, որից հետո յուրաքանչյուրը ստեղծում է իր դերին համապատասխան կերպար, ձայն։ Հատվածները վերջնական պատրաստ լինելուց հետո սովորողները ձայնագրում են,ուղարկում ինձ։ Ես խմբագրում, մոնտաժում, վերջնական տեսքի եմ բերում և արդյունքում ունենում ենք ուսումնական աուդիոհեքիաթների փաթեթ։