Մասնակիցներ՝ Հարավային, Հյուսիսային, Արևելյան, Արևմտյան և Միջին դպրոցների ընտրությամբ թատրոնի խմբի սովորողներ

Օրացույցով նախատեսված, հեղինակային մանկավարժության բովանդակություն մտած հեքիաթները դերաբաշխում ենք սովորողների միջև, ընթերցում ենք, վերլուծում ենք, որից հետո յուրաքանչյուրը ստեղծում է իր դերին համապատասխան կերպար, ձայն։ Հատվածները վերջնական պատրաստ լինելուց հետո սովորողները ձայնագրում են,ուղարկում ինձ։ Ես խմբագրում, մոնտաժում, վերջնական տեսքի եմ բերում և արդյունքում ունենում ենք մի քանի աուդիոհեքիաթ։

Սովորողները այլընտրանքային տարբերակներով պատրաստում են նախապես ընտրված հեքիաթի հերոսներին։ Երբ կերպարները վերջնական պատրաստ լինեն, կօգտագործենք դրանք բեմադրություններ անելիս։ Արդյունքում կունենանք գեղեցիկ տիկնիկներ և տիկնիկային ներկայացում։

- Ուսումնական ճամփորդություններ
Հարավային, Հյուսիսային, Արևելյան, Արևմտյան և Միջին դպրոցների ընտրությամբ թատրոնի խմբի սովորողների հետ միասին կայցելենք թատրոն՝ ներկայացումներ դիտելու: Որից հետո կքննարկենք, կվերլուծենք կերպարներին, նրանց հագուստը, ձայնը, խաղը:
- Իմպրովիզ-բեմադրություններ, էտյուդներ

Սովորողները տեղում հորինում ու փոքրիկ պատմություներ, ինքնուրույն բեմադրում և ներկայացնում, կամ տիկնիկների միջոցով խաղացնում են իրենք հորինած պատմությունը: Փորձում են կերպավորել առաջադրված հեքիաթի հերոսին, նրա ձայնը, շարժուձևը . . .