Թատրոնի մասին

Թատրոնը արվեստի ճյուղ է, որտեղ արտահայտման հիմնական միջոցը դերասանն է, ով կիրառելով թատերական տարբեր հնարքներ, գործողությունների միջոցով հանդիսատեսին է հասցնում այն, ինչ կատարվում է բեմի վրա։ Որպես դերասան կարող է հանդես գալ ինչպես մարդը, այնպես էլ օրինակ տիկնիկը, կամ էլ ինչ-որ առարկա, որին ղեկավարում է մարդը։ Թատրոնը համարվում է ամենաազդեցիկ գործիքը, որով կարելի է ներգործել մարդու վրա, քանի որ հանդիսատեսը, տեսնելով այն, ինչ կատարվում է բեմի վրա, նույնացնում է իրեն այս կամ այն կերպարի հետ, որի արդյունքում էլ տեղի է ունենում ինքնամաքրում՝ կատարսիս։

Թատրոնի հիմնական անձնակազմի մեջ մտնումեն ռեժիսորը, դերասանները, դիմահարդարները, լուսավորողները, 
հսկիչները, բեմանկարիչները և այլն:

Նախկինում թատերական ներկայացում կարող էր ցույց տալ մեկ դերասան, որը դիմակները փոխելով՝ տարբեր կերպարներ էր մարմնավորում: Հնում ամֆիթատրոնների նստարաններից այսպես թե այնպես դիմախաղը չէր երևում, ուստի տխրություն և ուրախություն արտահայտող դիմակները բոլոր հարցերը լուծում էին:

Հին Հռոմում թատերական ներկայացումների ժամանակ, եթե պետք է հերոսը մեռներ և արյուն թափվեր, ապա դերասանին վերջին պահին փոխարինում էին որևէ ստրուկի կամ մահապատժի դատապարտվածի հետ և իրականում բեմի վրա սպանում նրան:

Այսօրվա բազմասերիանոց ֆիլմերի նախօրինակը եղել է Սիցիլիական թատրոնը: Վկայություններ կան, որ այնտեղ ներկայացումներ են եղել, որ տևել են ամիսներ ու տարիներ:

Հին հունական թատրոնում մեծ ուշադրություն են հատկացրել ծափահարություններին: Այն մարդիկ, զինվորները, որոնք մի ձեռք են ունեցել, սովորաբար նստել են առանձին մասում, իսկ նրանց շարքից առաջ նստացրել են ճաղատ ստրուկների, որոնց գլխին հարվածել են մի ձեռքով և ծափահարության էֆեկտ ստացել:

Հին Հունաստանում թատրոնում խաղում էին միայն տղամարդիկ՝ անգամ կանանց դերերը: Եթե տղամարդը խաղում էր գեղեցիկ կնոջ դեր, նա կրում էր սպիտակ դիմակ, եթե տգեղ կնոջ՝ դեղին դիմակ:Հանդիսատեսներն էլ միայն տղամարդիկ էին:

Հանդիաստեսն իր հետ ուտելիք և բարձ էր բերում: Իսկ եթե ներկայացումը դուր չէր գալիս, նրանք իրենց հետ բերած ուտելիքը, որը ժամերի ընթացքում շոգի պատճառով փչացել էր, նետում էին դերասանների վրա: Այս ավանդույթն ակտուալ է նաև այսօր:

Հին Հունական թատրոնը եզակի էր ու հանճարեղ: Կիսալուսնաձև ամֆիթատրոնները այնքան հանճարեղ էին կառուցված, որ բեմի վրա ասված ամեն մի շշուկ լսվում էր ամֆիթատրոնի ամենահեռավոր անկյունից անգամ: Եվ որքան էլ հետագա դարերում փորձել են նմանատիպ էֆեկտն ու հանճարեղությունը կրկնել, ոչ ոքի չի հաջողվել դա անել: Հին հունական թատրոնն անգերազանցելի է ու միստիկ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s