Մեջբերումներ Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքից․Մաս 2

  • Գոռոզամտությունը նարցիսային փուչիկ է, որն անընդհատ ուռչում է և աղավաղում ամեն ինչ։Իրենց գերարժեքությամբ տարված մարդիկ կյանքի ամեն իրադարձությունդիտարկում են որպես սեփական մեծության հաստատում կամ որպես սպառնալիք։ Լա՞վ բան է եղել, ուրեմն իր հերոսության արդյունքն է։ Վա՞տ բան է եղել, ուրեմն մի նախանձի մատը խառն է։ Ամեն ինչում ճիշտ լինելու մարմաջը չես հանի նրա միջից։ Այդպիսի մարդիկ ամբողջությամբ տրվում են սեփական գերազանցության զգացումը սնող մտքերին։ Նրանք ամեն կերպով պահում են իրենց ցուցադրական մեծությունը, նույնիսկ եթե հանուն դրա պետք է ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառեն շրջապատող մարդկանց։
  • Ինտերնետը և սոցիալական ցանցերը, ինչ խոսք, հրաշք են։Շատ հարցերում մեր ապրած ժամանակները լավագույնն են պատմության մեջ։ Բայց այս տեխնոլոգիաները սոցիալական հարցերում գուցե նաև անցանկալի ազդեցություններ, հետևանքներ ունեն։ Մեզ ազատություն և գիտելիք տված այս տեխնոլոգիաների շնորհիվ՝ շատերն իրենց բացառիկ են համարում․ մի հատկանիշ , որից զուրկ էին նախաթվանշային դարաշրջանում ապրած նրանց նախնիները։
  • Հաջողակ բիզնեսմենները սովորաբար անհաջողակ են անձնական կյանքում։
  • Ինտերնետ, Գուգլ, Ֆեյսբուք,Յութուբ և հինգ հարյուր հեռուստաալիք ունենալն իհարկե հրաշալի է։ Բայց մեր ուշադրությունը սահմանափակ է։ Մենք ի վիճակի չենք մարսելու տեղեկությունների մշտական հեղեղը, որն անդադար թափվում է մեր գլխին։ Այդ պատճառով մեր գիտակցությունը պահում է այդ ամենի միայն չնչին մասը՝ միայն իրոք արտասովոր, հազվագյուտ բաները։ Բայց արի ու տես, որ հիմա էլ արտասովո՛ր լուրերն են օր օրի թափվում մեր գլխին։Մեզ հրամցնում են առավելագույն լավագույը։ Վատթարագույն վատագույնը։ Սպորտային մեծագույն ռեկորդները։ Ամենածիծաղելի անեկդոտները։ Ամենասարսաձելի աղետները։ Ամենավտանգավոր սպառնալիքները։ Անդադար
  • Ինքնաճանաչումը սոխի պես է։ Այն բազմաշերտ է, և որքան շատ մաքրեք, այդքան շատ եք արտասվելու։ Սոխի առաջին շերտը համարենք սեփական զգացմունքները հասկանալը․ «Ասյտեղ երջանիկ եմ»։ «Հիմա տխուր եմ»։ «Սա հուսադրում է»։
  • Մենք բոլորս էլ էմոցիոնալ ծուղակներ ունենք։Դրանք հաճախ ծագում ենք այն զգացմունքներիցորոնք մեզ փոքր ժամանակ ներկայացրել են որպես անթույլատրելի ապրումներ։ Երկար տարիների ջանք է հարկավոր՝ էմոցիոնալ ծուղակները բացահայտելու և հետո էլ հույզերն ադեկվատ արտահայտելու համար։
  • Ինքնաբացահայտման սոխի հաջորդ շերտը․ պետք է ինքդ քեզ հարցնես, թե ինչու՛ ես հենց այդ էմոցիան զգում։
  • Հարցերի այս տեսակն օգնում է հասկանալ թե որտեղից են գալիս մեզ տանջող ապրումները։Հենց հասկանանք խորքային պատճառը, կկարողանանք փոխել ինչ որ բան։
  • Սակայն ինքնաքննության սոխը մի շերտ էլ ունի։ Իսկական ողբի շերտ։ Երրորդ շերտում մեր անձնական արժեքներն են։ Ի՞նչու եմ այսինչ բանը համարում հաղթանակ/պարտություն։ Ի՞նչ սկզբունքով եմ գնահատում ինքս ինձ։ Ի՞նչ չափանիշով եմ դատում իմ ու ինձ շրջապատողների մասին։ Այս մակարդակին հասնելը շատ դժվար է։ Պետք է անընդհատ ջանքեր գործադրել։ Սակայն ամենակարևորն է, քանի որ մեր արժեքները կանխորոշում են մեր պրոբլեմների բնույթը, իսկ մեր պրոբլեմների բնույթը թելադրում է մեր կյանքի որակը։
  • Արժեքները մերԷության և վարքի հիմքում են։ Եթե այն , ինչը մեզ համար արժեքավոր է, մեզ չի օգնում, եթե մեր հաջողության/ձախողման չափանիշները սխալ ենք ընտրում, ապա այդ արժեքների հիման վրա բոլոր մտքերն ու զգացմունքները խորտակվելու են, քանի որ մեր ամեն զգացածն ու մտածածը խարսխված են մեր արժեքային ընկալումների վրա։