«Ստեղծագործ TV» 23-րդ թողարկում

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ստեղծագործ TV»-ն շարունակում է իր գործունեությունը: Եթերում կրկին Էլենն է, նա պատրաստում է շատ օգտակար խաղ, որի միջոցով երեխաները կարող են սովորել բանավոր հաշվել, և ևս մեկ անգամ զարգացնել տեսողական հիշողությունը՝

Իմպրովիզներ

Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողները տեղում հորինում ու փոքրիկ տիկնիկների միջոցով խաղացնում են իրենք հորինած պատմությունը:

10 հետաքրքիր փաստ թատրոնի մասին

1. ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգում գոյություն ունի շատ հետաքրքիր մի թատրոն, որի անունն է «Barter Theatre»: Այստեղ թատրոն մտնելու համար հանդիսատեսը մուտքի տոմսի փոխարեն կարող է վճարել բանջարեղենով կամ տարբեր բնամթերքներով:

2. Հին հռոմեացիները սիրում էին ոչ միայն արյունալի տեսարաններ գլադիատորների կռիվներում, այլ նաև թատերական ներկայացումների ժամանակ: Եթե ըստ սցենարի հերոսը պետք է վախճանվեր, ապա շատ հնարավոր էր, որ ներկայացումը վերածվեր մահապատժի, և դերասանին կարող էին սպանել հենց բեմի վրա:

3. Աշխարհում տիկնիկային թատրոնի ամենաօրիգինալ և հետաքրքիր սիմվոլը Մոսկվայի Օբրոզցովայի անվան տիկնիկային թատրոնի պատի ժամացույցն է: Ժամի շուրջ թվերի փոխարեն փոքրիկ տուն-տուփեր են, որոնք բացվում են, երբ գալիս է իրենց հերթը, և տուփի միջից ամեն անգամ դուրս են գալիս կենդանիներ տարբեր հեքիաթներից և ողջունում են մարդկանց «Во саду ли, в огороде» երաժշտության ներքո: Նրանք բոլորը միաժամանակ դուրս են գալիս իրենց տներից օրվա մեջ երկու անգամ’ կեսգիշերին և կեսօրին:

4. «Finita la comedia» արտահայտությունն ասվել է դեռևս Հին Հռոմում: Այդ ժամանակ բոլոր ներկայացումներն ավարտվում էին հենց այս արտահայտությամբ:

5. Ֆիլիպ Մակեդոնացուն սպանել են հենց Մակեդոնիայի տեղի թատրոնում:

6. Օդեսայի գերեզմանատանը թաղված է դերասան Միտրոֆանովը, ում գերեզմանաքարի վրա գրված է. «Շատ դեպքեր են եղել, երբ ես խաղացել եմ հանգուցյալի դերեր, բայց ես ոչ մի անգամ այն չեմ խաղացել այսպես վարպետորեն»:

7. Հռոմեացի դրամատուրգ Լիվի Անդրոնիկը խաղում էր իր բոլոր ողբերգությունների գլխավոր դերերը: Սակայն մի օր նա կորցնում է իր ձայնը և մի տղայի հանձնարարում է կուլիսներում կատարել իր բոլոր երգերը, իսկ ինքը բեմի վրա պարզապես բացում և փակում էր իր բերանը: Սա համարվում է պատմության մեջ գրանցված առաջին դեպքը, երբ օգտագործվել է ֆանագրաման:

8. Իտալացի կոմիկ Բիանկոնելլին մի անգամ որոշում է հանդիսատեսին ներկայացնել ծիծաղելի մնջախաղ՝ մեծ շշով: Վարկածներից մեկի համաձայն՝ կոմիկի ձաղողումից հետո fiasco բառը, որը իտալերեն նշանակում է շիշ, սկզբից ստացել է «դերասանական ձախողում» նշանակությունը, այնուհետև’ «անհաջողություն», «ձախողում» ընդհանրապես:

9. Հռոմեական մնջախաղի ներկայացումներին մասնակցում էին նաև հետերաներ’ թափանցիկ զգեստներով: Ներկայացման ընթացքում նրանք իրենց վրայից գցում էին այդ զգեստները: Հենց այդպիսի պարուհիներից մեկի’ Ֆեոդորայի հետ էլ ամուսնացավ Հուստինյանոս կայսրը:

10. Մինչ այսօր Սիցիլիայում գործում է մի տիկնիկային թատրոն, որի ներկայացումներն ամիսներ են տևում: Հնում հայտնի էին այնպիսի ներկայացումներ, որոնք տևում էին ուղիղ մեկ տարի: Իհարկե, հանդիսատեսը ցերեկը զբաղվում էր իր սովորոկան գործերով (այժմ էլ այդպես է), իսկ երեկոները նայում էր նույն պիեսի շարունակությունը: Վերջին 8 տարների ընթացքում խաղարկվում է նույն թեման: Այն պատմում է այն մասին, թե ինչպես է ասպետ Ռոլանդը պայքարում մավրերի դեմ:

Ընտրությամբ թատրոնի գործունեություն․ Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը աշխատանքային նախագծեր

 Սովորողները իրենց օրակարգով նախատեսված տեխնոլոգիայի դասին ուսուցչի օգնությամբ պատրաստում են նախապես ընտրված հեքիաթի հերոսներին։ Երբ կերպարները վերջնական պատրաստ լինեն, կօգտագործենք դրանք բեմադրություններ անելիս։ Արդյունքում կունենանք գեղեցիկ տիկնիկներ և տիկնիկային ներկայացում։

Օրացույցով նախատեսված, հեղինակային մանկավարժության բովանդակություն մտած հեքիաթները դերաբաշխում ենք սովորողների միջև, ընթերցում ենք, վերլուծում ենք, որից հետո յուրաքանչյուրը ստեղծում է իր դերին համապատասխան կերպար, ձայն։ Հատվածները վերջնական պատրաստ լինելուց հետո սովորողները ձայնագրում են,ուղարկում ինձ։ Ես խմբագրում, մոնտաժում, վերջնական տեսքի եմ բերում և արդյունքում ունենում ենք մի քանի աուդիոհեքիաթ։

Յուրաքանչյուր գործում շատ կարևոր գործոն ունի ուշադրությունը։ Այդ իսկ պատճառով մեր դասաժամի մի փոքր հատված հատկացնում ենք ուշադրությունը զարգացնող խաղերին և վարժանքներին։

Թատրոնի մասին

Թատրոնը արվեստի ճյուղ է, որտեղ արտահայտման հիմնական միջոցը դերասանն է, ով կիրառելով թատերական տարբեր հնարքներ, գործողությունների միջոցով հանդիսատեսին է հասցնում այն, ինչ կատարվում է բեմի վրա։ Որպես դերասան կարող է հանդես գալ ինչպես մարդը, այնպես էլ օրինակ տիկնիկը, կամ էլ ինչ-որ առարկա, որին ղեկավարում է մարդը։ Թատրոնը համարվում է ամենաազդեցիկ գործիքը, որով կարելի է ներգործել մարդու վրա, քանի որ հանդիսատեսը, տեսնելով այն, ինչ կատարվում է բեմի վրա, նույնացնում է իրեն այս կամ այն կերպարի հետ, որի արդյունքում էլ տեղի է ունենում ինքնամաքրում՝ կատարսիս։

Թատրոնի հիմնական անձնակազմի մեջ մտնումեն ռեժիսորը, դերասանները, դիմահարդարները, լուսավորողները, 
հսկիչները, բեմանկարիչները և այլն:

Նախկինում թատերական ներկայացում կարող էր ցույց տալ մեկ դերասան, որը դիմակները փոխելով՝ տարբեր կերպարներ էր մարմնավորում: Հնում ամֆիթատրոնների նստարաններից այսպես թե այնպես դիմախաղը չէր երևում, ուստի տխրություն և ուրախություն արտահայտող դիմակները բոլոր հարցերը լուծում էին:

Հին Հռոմում թատերական ներկայացումների ժամանակ, եթե պետք է հերոսը մեռներ և արյուն թափվեր, ապա դերասանին վերջին պահին փոխարինում էին որևէ ստրուկի կամ մահապատժի դատապարտվածի հետ և իրականում բեմի վրա սպանում նրան:

Այսօրվա բազմասերիանոց ֆիլմերի նախօրինակը եղել է Սիցիլիական թատրոնը: Վկայություններ կան, որ այնտեղ ներկայացումներ են եղել, որ տևել են ամիսներ ու տարիներ:

Հին հունական թատրոնում մեծ ուշադրություն են հատկացրել ծափահարություններին: Այն մարդիկ, զինվորները, որոնք մի ձեռք են ունեցել, սովորաբար նստել են առանձին մասում, իսկ նրանց շարքից առաջ նստացրել են ճաղատ ստրուկների, որոնց գլխին հարվածել են մի ձեռքով և ծափահարության էֆեկտ ստացել:

Հին Հունաստանում թատրոնում խաղում էին միայն տղամարդիկ՝ անգամ կանանց դերերը: Եթե տղամարդը խաղում էր գեղեցիկ կնոջ դեր, նա կրում էր սպիտակ դիմակ, եթե տգեղ կնոջ՝ դեղին դիմակ:Հանդիսատեսներն էլ միայն տղամարդիկ էին:

Հանդիաստեսն իր հետ ուտելիք և բարձ էր բերում: Իսկ եթե ներկայացումը դուր չէր գալիս, նրանք իրենց հետ բերած ուտելիքը, որը ժամերի ընթացքում շոգի պատճառով փչացել էր, նետում էին դերասանների վրա: Այս ավանդույթն ակտուալ է նաև այսօր:

Հին Հունական թատրոնը եզակի էր ու հանճարեղ: Կիսալուսնաձև ամֆիթատրոնները այնքան հանճարեղ էին կառուցված, որ բեմի վրա ասված ամեն մի շշուկ լսվում էր ամֆիթատրոնի ամենահեռավոր անկյունից անգամ: Եվ որքան էլ հետագա դարերում փորձել են նմանատիպ էֆեկտն ու հանճարեղությունը կրկնել, ոչ ոքի չի հաջողվել դա անել: Հին հունական թատրոնն անգերազանցելի է ու միստիկ:

Մեջբերումներ Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքից․Մաս 2

  • Գոռոզամտությունը նարցիսային փուչիկ է, որն անընդհատ ուռչում է և աղավաղում ամեն ինչ։Իրենց գերարժեքությամբ տարված մարդիկ կյանքի ամեն իրադարձությունդիտարկում են որպես սեփական մեծության հաստատում կամ որպես սպառնալիք։ Լա՞վ բան է եղել, ուրեմն իր հերոսության արդյունքն է։ Վա՞տ բան է եղել, ուրեմն մի նախանձի մատը խառն է։ Ամեն ինչում ճիշտ լինելու մարմաջը չես հանի նրա միջից։ Այդպիսի մարդիկ ամբողջությամբ տրվում են սեփական գերազանցության զգացումը սնող մտքերին։ Նրանք ամեն կերպով պահում են իրենց ցուցադրական մեծությունը, նույնիսկ եթե հանուն դրա պետք է ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառեն շրջապատող մարդկանց։
  • Ինտերնետը և սոցիալական ցանցերը, ինչ խոսք, հրաշք են։Շատ հարցերում մեր ապրած ժամանակները լավագույնն են պատմության մեջ։ Բայց այս տեխնոլոգիաները սոցիալական հարցերում գուցե նաև անցանկալի ազդեցություններ, հետևանքներ ունեն։ Մեզ ազատություն և գիտելիք տված այս տեխնոլոգիաների շնորհիվ՝ շատերն իրենց բացառիկ են համարում․ մի հատկանիշ , որից զուրկ էին նախաթվանշային դարաշրջանում ապրած նրանց նախնիները։
  • Հաջողակ բիզնեսմենները սովորաբար անհաջողակ են անձնական կյանքում։
  • Ինտերնետ, Գուգլ, Ֆեյսբուք,Յութուբ և հինգ հարյուր հեռուստաալիք ունենալն իհարկե հրաշալի է։ Բայց մեր ուշադրությունը սահմանափակ է։ Մենք ի վիճակի չենք մարսելու տեղեկությունների մշտական հեղեղը, որն անդադար թափվում է մեր գլխին։ Այդ պատճառով մեր գիտակցությունը պահում է այդ ամենի միայն չնչին մասը՝ միայն իրոք արտասովոր, հազվագյուտ բաները։ Բայց արի ու տես, որ հիմա էլ արտասովո՛ր լուրերն են օր օրի թափվում մեր գլխին։Մեզ հրամցնում են առավելագույն լավագույը։ Վատթարագույն վատագույնը։ Սպորտային մեծագույն ռեկորդները։ Ամենածիծաղելի անեկդոտները։ Ամենասարսաձելի աղետները։ Ամենավտանգավոր սպառնալիքները։ Անդադար
  • Ինքնաճանաչումը սոխի պես է։ Այն բազմաշերտ է, և որքան շատ մաքրեք, այդքան շատ եք արտասվելու։ Սոխի առաջին շերտը համարենք սեփական զգացմունքները հասկանալը․ «Ասյտեղ երջանիկ եմ»։ «Հիմա տխուր եմ»։ «Սա հուսադրում է»։
  • Մենք բոլորս էլ էմոցիոնալ ծուղակներ ունենք։Դրանք հաճախ ծագում ենք այն զգացմունքներիցորոնք մեզ փոքր ժամանակ ներկայացրել են որպես անթույլատրելի ապրումներ։ Երկար տարիների ջանք է հարկավոր՝ էմոցիոնալ ծուղակները բացահայտելու և հետո էլ հույզերն ադեկվատ արտահայտելու համար։
  • Ինքնաբացահայտման սոխի հաջորդ շերտը․ պետք է ինքդ քեզ հարցնես, թե ինչու՛ ես հենց այդ էմոցիան զգում։
  • Հարցերի այս տեսակն օգնում է հասկանալ թե որտեղից են գալիս մեզ տանջող ապրումները։Հենց հասկանանք խորքային պատճառը, կկարողանանք փոխել ինչ որ բան։
  • Սակայն ինքնաքննության սոխը մի շերտ էլ ունի։ Իսկական ողբի շերտ։ Երրորդ շերտում մեր անձնական արժեքներն են։ Ի՞նչու եմ այսինչ բանը համարում հաղթանակ/պարտություն։ Ի՞նչ սկզբունքով եմ գնահատում ինքս ինձ։ Ի՞նչ չափանիշով եմ դատում իմ ու ինձ շրջապատողների մասին։ Այս մակարդակին հասնելը շատ դժվար է։ Պետք է անընդհատ ջանքեր գործադրել։ Սակայն ամենակարևորն է, քանի որ մեր արժեքները կանխորոշում են մեր պրոբլեմների բնույթը, իսկ մեր պրոբլեմների բնույթը թելադրում է մեր կյանքի որակը։
  • Արժեքները մերԷության և վարքի հիմքում են։ Եթե այն , ինչը մեզ համար արժեքավոր է, մեզ չի օգնում, եթե մեր հաջողության/ձախողման չափանիշները սխալ ենք ընտրում, ապա այդ արժեքների հիման վրա բոլոր մտքերն ու զգացմունքները խորտակվելու են, քանի որ մեր ամեն զգացածն ու մտածածը խարսխված են մեր արժեքային ընկալումների վրա։

Գրիմ եղբայրներ. «Երեք փետուրները». հեքիաթ

Մի թագավոր է լինում: Ունենում է երեք որդի: Երկուսը խելացի և հնարամիտ են լինում, երրորդը՝ քչախոս ու ինքնամփոփ: Այդ պատճառով էլ եղբայրները մտածում են, թե նա պակասամիտ է, և անունը դնում են Հիմարիկ: Երբ թագավորը ծերանում է, սկսում է հաճախակի մտածել մահվան մասին և թե որդիներից որ մեկին պիտի թողնի իշխանությունը: Օրերից մի օր նա կանչում է զավակներին և ասում.

— Ձեզանից որ մեկն ինձ համար բերի ամենաշքեղ գորգը, նա էլ իմ մահից հետո կթագավորի:

Եվ որպեսզի եղբայրների միջև վիճաբանություններ չլինեն, առաջնորդում է նրանց դղյակից դուրս, օդում տատանում երեք փետուր և ասում.

— Ինչ ուղղությամբ նրանք թռչեն, այդ կողմն էլ դուք պետք է գնաք՝ ամենաշքեղ գորգը որոնելու:

Առաջին փետուրը սլանում է դեպի արևելք, երկրորդը՝ արևմուտք, երրորդի ընթացքը սակայն ուղիղ էր. այն հեռու չի գնում և շուտով վայր է ընկնում: Ապա եղբայրներից մեկը գալիս է աջ կողմից, մյուսը՝ ձախ, և նրանք սկսում են ծիծաղել Հիմարիկի վրա, որը կանգնած էր փետուրի ընկած տեղում:

Հիմարիկը տխուր նստում է ներքևում: Հենց այդ պահին էլ նկատում է, որ փետուրի ընկած տեղում մի գաղտնադուռ կա: Արագ բաց է անում դուռը, նկատում աստիճանները և ցած իջնում: Այնուհետև մոտենում է մի այլ դռան, թակում և լսում, թե ինչ են ներսում խոսում.

Փոքրիկ ու կանաչ օրիորդ՝

ոտքերով կնճռոտ,

շնիկի նման,

շատ կնճռոտ,

շուտ թույլ տուր տեսնեմ՝ ով կա դրսում:

Դուռը բացվում է, և նա տեսնում է մի մեծ դոդոշի՝ շրջապատված անհամար փոքրիկ դոդոշիկներով: Դոդոշը միանգամից հարցնում է, թե նա ինչ ցանկություն ունի: Հիմարիկը պատասխանում է.

— Ես ամենասիրուն ու ամենաշքեղ գորգն եմ փնտրում:

Դոդոշը կանչում է մի փոքրիկի և ասում.

Փոքրիկ ու կանաչ օրիորդ՝

ոտքերով կնճռոտ,

շնիկի նման,

շատ կնճռոտ,

այստեղ բե՛ր մեծ տուփը:

Փոքրիկը բերում է տուփը, դոդոշը բաց է անում այն, հանում գորգը և տալիս է Հիմարիկին: Գորգն այնքան սիրուն ու շքեղ էր, որ երկրի վրա ոչ ոք չէր կարողանա նմանը գործել: Հիմարիկը շնորհակալություն է հայտնում և հեռանում:

Իսկ նրա երկու եղբայրները Հիմարիկին այնքան անմիտ էին համարում, որ մտածում էին՝ նա ոչինչ էլ չի կարողանա ճարել-բերել:

— Ինչո՞ւ պետք է իզուր տեղը չարչարվենք ինչ-որ գորգի համար, -ասում են նրանք՝ վերցնելով առաջին իսկ պատահած կոշտ մահուդից գորգը, և տանում թագավորի մոտ:

Այդ նույն ժամանակ Հիմարիկն էլ է վերադառնում՝ իր հետ բերելով շքեղ գորգը: Երբ թագավորը տեսնում է այն, ապշում է և զարմանքով բացականչում.

— Իմ մահից հետո թագավորությունը կպատկանի կրտսեր որդուս:

Բայց մյուս երկուսը հորը հանգիստ չեն տալիս՝ պնդելով, որ Հիմարիկը չի կարող թագավորել, և խնդրում են, որ նա մի հանձնարարություն ևս տա: Հայրը տեղի է տալիս՝ ասելով.

— Լա՜վ, իմ ժառանգորդը կդառնա նա, ով ինձ համար կբերի ամենագեղեցիկ մատանին:

Նա երեք եղբայրներին դուրս է տանում և երեք փետուրները, որոնց հետևից նրանք պիտի գնային, բաց թողնում օդում: Երկու փետուրները թռչում են արևելք և արևմուտք, իսկ երրորդը սլանում է ուղիղ և ընկնում ճիշտ գաղտնադռան մոտ: Հիմարիկը նորից իջնում է դոդոշի մոտ և ասում, որ ամենասիրուն մատանին է փնտրում: Դոդոշը անմիջապես բերել է տալիս մեծ տուփը և այնտեղից հանում է մի մատանի, որ փայլում էր թանկագին քարերով և այնքան գեղեցիկ էր, որ երկրի վրա ոչ մի ոսկերիչ չէր կարողանա նմանը ձուլել: Մեծ եղբայրները, ծիծաղելով Հիմարիկի վրա, որ փնտրում էր ամենագեղեցիկ ոսկե մատանին, մեծ ջանքեր չեն գործադրում, այլ առաջին իսկ պատահած ոսկեջրած հասարակ մետաղը տանում տալիս են թագավորին: Բայց երբ Հիմարիկն է ցույց տալիս իր բերած ոսկե մատանին, հայրը դարձյալ, զարմանքից քար կտրած, բացականչում է.

— Թագավորությունը նրա՛ն է պատկանում:      

Մեծ եղբայրները չոքում են հոր բկին, թագավորին հոգնեցնում այնքան, մինչև նա մի երրորդ հանձնարարություն է տալիս՝ խոստանալով, որ թագավորությունը կպատկանի նրան, ով ամենագեղեցիկ աղջկա հետ կամուսնանա: Երեք փետուրները նա դարձյալ բաց է թողնում օդում, և նրանք սլանում են նախորդ անգամների պես:

Ապա Հիմարիկը առանց հապաղելու իջնում է դոդոշի մոտ և ասում.

-Ես պետք է ամենագեղեցիկ աղջկա հետ ամուսնանամ:

— Ա՜խ, ճի՜շտ է, ամենագեղեցիկ աղջկա հետ, -բացականչում է դոդոշը, -դա այնքան էլ հեշտ չէ, բայց դու պիտի հենց այդպես էլ անես:

Նա Հիմարիկին ցույց է տալիս մի ոսկե շաղգամ, որի վրա խոռոչ էր բացված, և որտեղ վեց դոդոշներ էին խցկված: Հիմարիկը տխուր ասում է.    

— Հիմա ես ի՞նչ պիտի անեմ:

Դոդոշը պատասխանում է.

— Միայն իմ փոքրիկ դոդոշներին տա՛ր ներս:

Հենց Հիմարիկը մտնում է շաղգամի մեջ, կողքին տեսնում է մի հրաշագեղ օրիորդի, ապա շաղգամը վերածվում է կառքի, իսկ վեց դոդոշները՝ ձիերի: Նա համբուրում է օրիորդին և կառքով սլանալով՝ գեղեցկուհուն հասցնում իր թագավոր հոր մոտ: Եղբայրները ևս գալիս են: Նրանք շատ ջանք չէին գործադրել ամենագեղեցիկ աղջկան փնտրելու համար, այլ առաջին պատահած քիչ թե շատ սիրուն գեղջկուհիներին բերել էին իրենց հետ: Երբ թագավորը նկատում է Հիմարիկին և գեղեցկուհուն, բացականչում է.

— Իմ մահից հետո թագավորությունը կպատկանի կրտսեր որդուս:

Բայց մեծ եղբայրները թագավորի ականջները խլացնում են իրենց բացականչություններով.

— Մենք չենք կարող թույլ տալ, որ Հիմարիկը թագավոր դառնա:

Նրանք ևս մի պահանջ են ներկայացնում, ըստ որի՝ առավելություն կունենա նա, ում կինը կկարողանա սենյակի կենտրոնում կախված օղակի միջով ցատկել: «Գեղջկուհիները լավ կցատկեն. նրանք բավական ուժեղ են, բայց նուրբ ու քնքուշ օրիորդը չի կարողանա անցնել օղակի միջով», -մտածում են նրանք: Ծեր թագավորը համաձայնություն է տալիս: Երկու գեղջկուհիները ցատկում են օղակի միջով, բայց նրանք այնքան գռեհիկ էին, որ ընկնում են՝ ի ցույց դնելով իրենց կոպիտ բազուկներն ու սրունքները: Ապա ցատկում է չքնաղ օրիորդը, որին Հիմարիկն էր բերել: Նա օղակի միջով անցնում է այծյամի պես թեթև, և բոլոր առարկությունները դադարում են:

Այսպիսով, թագավորի կրտսեր որդին ստանում է թագը և երկար տարիներ իմաստությամբ իշխում:

Ուսումնական նախագիծ «Ի՞նչ է թատրոնը, ո՞վ է դերասանը» Ամփոփում

Նախագծային աշխատանք