Ուսումնական ճամփորդություն դեպի Օշական

Օրը՝  4.09.2020թ.
Մեկնում՝ Հարավային դպրոց, ժամը 9:30
Վերադարձ՝ Հարավային դպրոց, 17:00
Նախագծի մասնակիցները՝ 2.1 դասարանի սովորողներ
Պատասխանատու՝ Գոհար Սմբատյան
Օգնական՝ 
Էլիզաբեթ Ադիկյան
Երթուղի՝ Երևան- Փարաքար-Զվարթնոց-Վաղարշապատ-Օշական- Աշտարակի ջրաղաց-Երևան
Վարորդ՝ Արարատ Դալլաքյան

Նպատակը՝  Հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում»: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, տեղանքը խնամելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Նախապատրաստական աշխատանքներ՝

Սովորողների հետ պատրաստվում ենք ճամփորդությանը.

Սեպտեմբերի 2-ին տեսակապով պարապմունքի ժամանակ կարդում ենք տեղանքի մասին տեղեկություններ, համացանցում նայում ենք եղանակի մասին տեղեկություններ, սովորում ենք երգերի բառերը և մուտքագրում ենք անհրաժեշտ նյութերի ցանկը:

Ընտանեկան առցանց միջավայրում սովորողները պատրաստում են տեսանյութեր՝ ի՞նչ կա իմ ճամփորդական ուսապարկում և ովքեր ընտանիքի անդամների հետ արդեն ճամփորդել են, կիվում են իրենց տպավորություններով:

Անելիքներ՝

1-ին կանգառ՝ Հայոց այբուբենի հուշակոթող
2-րդ կանգառ՝  Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, տառերի պուրակ
Եկեղեցու բակում հանդիպում ենք քահանային, ստանում ենք նրա օրհնությունը, երգում ենք «Այբ, բեն, գիմ», «Հայր Մեր» երգերը, շրջում ենք տառերի պուրակով, գտնում մեր անվան առաջին տառը,համերգային ծրագիր եկեղեցու բակում
3-րդ կանգառ՝ Դիդի Կոնդի բարձունքի նվաճում
4-րդ կանգառ՝ Աշտարակի ջրաղաց, գետի ափ՝ ուտում ենք բրդուճները,  խաղերի կազմակերպում, հարօգուտ աշխատանք, լուսանկարել բնության տեսարաններ:

Անհրաժեշտ պարագաներ ուսապարկում

  • Ալկոգել, դիմակ
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր
  • Մեդիագործիքներ՝ հեռախոս կամ ֆոտոխցիկ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ

Ճամփորդ-ճամբարականը

Հագնում է հարմար, սպորտային հագուստ, կոշիկ և դնում արևապաշտպան գլխարկ

ջերմաչափվում է
պահպանում է հակահամաճարակային բոլոր նորմերը
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում
իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր

Արդյունքում՝

  • սովորողները կպատմեն օրվա մասին /տեսանյութ/
  • կլուսանկարեն դուր եկած տեսարանները