
Մասնակիցներ — Հարավային, Արևմտյան, Արևելյան և Միջին դպրոցների ընտրությամբ թատրոնի խմբի սովորողներ
Ժամանակահատվածը — Սեպտեմբերի 1-30-ը
Նպատակը՝
- կազմել պատկերացում թատրոնի և նրա գործունեության մասին (ինչպիսի՞ թատրոններ կան)
- ծանոթանալ դերասանի մասնագիտությանը(ովքե՞ր են դերասանները)
- երևակայության զարգացում
- ստեղծագործական հմտությունների զարգացում
- լեզվամտածողության զարգացում
Ընթացքը․ Սովորողներին կտրվի հարցեր, որոնց պատասխանները կխմբավորվեն ու կդառնան փոքրիկ հետաքրքիր պատումներ՝ դերասանի և թատրոնի մասին։