
Այսօր օրը սկսեցինք մարզական տրամադրությամբ, ունեցանք հրաձգության, նետաձգության և սեղանի թենիսի փոքրիկ պարապմունքներ։ Ասում են, երբ չես կարողանում կենտրոնանալ ինչ որ կարևոր գործ կատարելիս, ուրեմն լիցքաթափվել է պետք։ Այսօր որպես լիցքաթափվելու միջոց, ես բացահայտեցի ևս մի քանի սպորտաձև։
Այնուհետև քայլքով ուղևորվեցինք Սարալանջ-Սասնալանջով դեպի Արևելյան դպրոց և Քոլեջ։Ուսումնասիրեցինք խաղողի տնկիները, քանդակները, կատարված ահռելի աշխատանքը, որը տվյալ պահին նույնպես շարունակվում էր։
Ճանապարհին հանդիպեսցինք Տիար Բլեյանին, ունեցանք փոքրիկ, բայց բովանդակալից զրույց։

Իսկ Քոլեջում տիրող ստեղծագործական միջավայրը միանգամից կլանեց մեզ։ Վերնատանը, սուրճի ներքո քննարկեցինք Արատես այցելելու և Արագած լեռան բարձունքը հաղթահարելու նախագծերը։
Այցելեցինք նաև գինու դպրոց, համտեսեցինք Սեբաստացիների ձեռքով պատրաստված հրաշալի գինին, երգեցինք, պարեցինք ․․․