Ընտրությամբ թատրոնի գործունեություն․ Սեպտեմբերի 1-12-ը աշխատանքային նախագծեր

  • Հանդիպում-ծանոթություն Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի խմբի սովորողների հետ
  • Առցանց հանդիպում-ծանոթություն Արևմտյան դպրոցի ընտրությամբ թատրոնի խմբի սովորողների հետ
  • Առցանց հանդիպում-ծանոթություն Արևելյան դպրոցի ընտրությամբ թատրոնի խմբի սովորողների հետ
  • Ծանոթանում ենք դերասանի մասնագիտությանը, Ի՞նչ է թատրոնը, ո՞վ է դերասանը
  • Տիկնիկային ներկայացում, դիտում, քննարկում

Ուսումնական ճամփորդություն դեպի Օշական

Օրը՝  4.09.2020թ.
Մեկնում՝ Հարավային դպրոց, ժամը 9:30
Վերադարձ՝ Հարավային դպրոց, 17:00
Նախագծի մասնակիցները՝ 2.1 դասարանի սովորողներ
Պատասխանատու՝ Գոհար Սմբատյան
Օգնական՝ 
Էլիզաբեթ Ադիկյան
Երթուղի՝ Երևան- Փարաքար-Զվարթնոց-Վաղարշապատ-Օշական- Աշտարակի ջրաղաց-Երևան
Վարորդ՝ Արարատ Դալլաքյան

Նպատակը՝  Հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում»: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, տեղանքը խնամելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Նախապատրաստական աշխատանքներ՝

Սովորողների հետ պատրաստվում ենք ճամփորդությանը.

Սեպտեմբերի 2-ին տեսակապով պարապմունքի ժամանակ կարդում ենք տեղանքի մասին տեղեկություններ, համացանցում նայում ենք եղանակի մասին տեղեկություններ, սովորում ենք երգերի բառերը և մուտքագրում ենք անհրաժեշտ նյութերի ցանկը:

Ընտանեկան առցանց միջավայրում սովորողները պատրաստում են տեսանյութեր՝ ի՞նչ կա իմ ճամփորդական ուսապարկում և ովքեր ընտանիքի անդամների հետ արդեն ճամփորդել են, կիվում են իրենց տպավորություններով:

Անելիքներ՝

1-ին կանգառ՝ Հայոց այբուբենի հուշակոթող
2-րդ կանգառ՝  Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, տառերի պուրակ
Եկեղեցու բակում հանդիպում ենք քահանային, ստանում ենք նրա օրհնությունը, երգում ենք «Այբ, բեն, գիմ», «Հայր Մեր» երգերը, շրջում ենք տառերի պուրակով, գտնում մեր անվան առաջին տառը,համերգային ծրագիր եկեղեցու բակում
3-րդ կանգառ՝ Դիդի Կոնդի բարձունքի նվաճում
4-րդ կանգառ՝ Աշտարակի ջրաղաց, գետի ափ՝ ուտում ենք բրդուճները,  խաղերի կազմակերպում, հարօգուտ աշխատանք, լուսանկարել բնության տեսարաններ:

Անհրաժեշտ պարագաներ ուսապարկում

  • Ալկոգել, դիմակ
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր
  • Մեդիագործիքներ՝ հեռախոս կամ ֆոտոխցիկ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ

Ճամփորդ-ճամբարականը

Հագնում է հարմար, սպորտային հագուստ, կոշիկ և դնում արևապաշտպան գլխարկ

ջերմաչափվում է
պահպանում է հակահամաճարակային բոլոր նորմերը
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում
իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր

Արդյունքում՝

  • սովորողները կպատմեն օրվա մասին /տեսանյութ/
  • կլուսանկարեն դուր եկած տեսարանները

Ուսումնական նախագիծ «Ի՞նչ է թատրոնը, ո՞վ է դերասանը»

Մասնակիցներ — Հարավային, Արևմտյան, Արևելյան և Միջին դպրոցների ընտրությամբ թատրոնի խմբի սովորողներ

Ժամանակահատվածը — Սեպտեմբերի 1-30-ը

Նպատակը՝

  • կազմել պատկերացում թատրոնի և նրա գործունեության մասին (ինչպիսի՞ թատրոններ կան)
  • ծանոթանալ դերասանի մասնագիտությանը(ովքե՞ր են դերասանները)
  • երևակայության զարգացում
  • ստեղծագործական հմտությունների զարգացում
  • լեզվամտածողության զարգացում

Ընթացքը․ Սովորողներին կտրվի հարցեր, որոնց պատասխանները կխմբավորվեն ու կդառնան փոքրիկ հետաքրքիր պատումներ՝ դերասանի և թատրոնի մասին։

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար Օր 3-րդ

Այսօր օրը սկսեցինք մարզական տրամադրությամբ, ունեցանք հրաձգության, նետաձգության և սեղանի թենիսի փոքրիկ պարապմունքներ։ Ասում են, երբ չես կարողանում կենտրոնանալ ինչ որ կարևոր գործ կատարելիս, ուրեմն լիցքաթափվել է պետք։ Այսօր որպես լիցքաթափվելու միջոց, ես բացահայտեցի ևս մի քանի սպորտաձև։

Այնուհետև քայլքով ուղևորվեցինք Սարալանջ-Սասնալանջով դեպի Արևելյան դպրոց և Քոլեջ։Ուսումնասիրեցինք խաղողի տնկիները, քանդակները, կատարված ահռելի աշխատանքը, որը տվյալ պահին նույնպես շարունակվում էր։
Ճանապարհին հանդիպեսցինք Տիար Բլեյանին, ունեցանք փոքրիկ, բայց բովանդակալից զրույց։

Իսկ Քոլեջում տիրող ստեղծագործական միջավայրը միանգամից կլանեց մեզ։ Վերնատանը, սուրճի ներքո քննարկեցինք Արատես այցելելու և Արագած լեռան բարձունքը հաղթահարելու նախագծերը։
Այցելեցինք նաև գինու դպրոց, համտեսեցինք Սեբաստացիների ձեռքով պատրաստված հրաշալի գինին, երգեցինք, պարեցինք ․․․

Ընտրությամբ թատրոնի գործունեություն. Ծրագիր

Թատրոնը որպես ընտրությամբ գործունեություն Կրթահամալիրի կրտսեր և Միջին դպրոցներում:

2020-2021 թթ. ուսումնական տարվա շրջանակներում ընտրությամբ թատրոնի գործունեության դասաժամերը նախատեսված է շաբաթական 4 ժամ յուրաքանչյուր դպրոցում: Ուսումնական նախագծերը կազմվում են ըստ Կրթահամալիրի սահմանված օրացույցով: Ծրագիրն իր մեջ նեռառում է ծեսեր, ստուգատեսներ, ուսումնական ճամփորդություններ, համագործակցային աշխատանքներ, սովորող-սովորեցնող նախագծեր:

Յուրաքանչյուր ուսումնական շրջան ունի համապատասխան հրապարակված նախագծեր, ըստ որի սկսում ենք աշխատանքները: Սկզբնական շրջանում ծանոթանում ենք բեմադրվող նյութին, կարդում, վերլուծում, ստեղծում ենք կերպարներ, կերպարին համապատասխան շարժուձև, ձայն: Որից հետո փորձում բեմադրել:

Կրթահամալիրում ընտրությամբ թատրոնի դասավանդման առաջնային նպատակներից է զարգացնել սովորողների երևակայությունը, լեզվամտածողությունը, ազատ և անկաշկանդ խոսքի հմտությունները, գեղարվեստական ճաշակը, բեմի վրա անկաշկանդ շարժվելու և խաղալու կարողությունները, կարդացածը վերարտադրելու, պատկերացցնելու և բեմադրելու կարողությունները:

Սովորողների հետ աշխատում ենք նաև համապատասխան գիտելիքներ և փորձ ձեռք բերել հետևյալ ուղղություններում

  • ստվերային թատրոն
  • տիկնիկագործություն
  • աուդիոհեքիաթների ստեղծում
  • երաժշտական թատրոն
  • տիկնիկային թատրոն
  • և այլ

Դասաժամերի ընթացքում կազմակերպվելու են ուսումնական ճամփորդություններ տարբեր թատրոններ, ներկայացումների դիտում, ֆիլմդիտումներ, քննարկումներ:

Արևելյան դպրոց

  • Եվա Դուզդաբանյան
  • Գոհար Ալեքսանյան
  • Մանե Օհանջանյան
  • Միսաք Մինասյան
  • Արթուր Աղաբեկյան
  • Մարի Աղաբեկյան
  • Միլլա Խաչատրյան
  • Ալիսա
  • Նատալի Հարությունյան
  • Աննամարիա Վարդանյան
  • Լուիզա Գևորգյան
  • Գեղամ Առաքելյան

  • Հարավային դպրոց
  • Հասմիկ Մելքոնյան
  • Սեդա Դանիելյան
  • Արփի Ղազարյան
  • Լիլիա Մուրադյան
  • Ալեք Վարդանյան
  • Ինեսսա Ղևոնդյան
  • Մարգարիտա Վերմիշյան
  • Գոհար Մխիթարյան
  • Ֆիալկա Մանուկյան
  • Վիկա Զարգարյան

  • Հյուսիսային դպրոց
  • Մարիա Սահակյան
  • Հարութ
  • Արտավազդ Մկրտչյան
  • Հովհաննես Դավթյան
  • Ալեքս Մելիքյան
  • Աննամարիա Մարգարեան
  • Ադրինե Մարգարեան
  • Գոռ

  • Միջին դպրոց
  • Մարի Համբարչյան
  • Տաթև Մամիկոնյան
  • Աստղիկ Ալեքսանյան
  • Նարե Հարությունյանշ
  • Սամվել Հակոբյան

  • Արևմտյան դպրոց
  • Սոֆի Օհանյան
  • Էսթեր Մնացականյան
  • Արփի Մելիքյան
  • Տաթև Սարգսյան
  • Հայկ Հայրիյան

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար Օր 2-րդ


Այսօր հանդիպեցինք Մայր դպրոցի փառատոնային պուրակում և քայլքով ուղևորվեցինք Արևմտյան դպրոց։ Ունեցանք հանդիպում Տիար Տիգրանյանի հետ։ Նա այնպես էր պատմում և բացատրում որ անվերջ կարելի էր լսել ․․․

Զրույցից հետո այցելեցինք ագարակ, շրջեցինք տարածքով , ուսումնասիրեցինք ձիերին, շներին , սիրամարգին ․․․ Ընկեր Վարդանի և Ընկեր Ազնիվի հետ նորից անրադարձանք ուսումնական ճամփորդություններին, դրանց կազմակերպման ձևին ու կարգուկանոնին։

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար Օր 1-ին

Լինելով 1 տարվա աշխատող թվում է թե ամեն ինչ գիես Կրթահամալիրի մասին, բայց արի ու տես, որ սովորելու, ուսումնասիրելու, ամեն ինչ նորովի դիտարկելու համար ժամկետներ չկան։ Այդ պրոցեսը տեղի է ունենում յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր պահի։ Եվ դրանում շատ մեծ խթան է հանդիսանում մանկավարժական աշխատողների համար կազմակերպված մուտքի ճամբարը։

Ինձ համար սա Կրթահամալիրում մասնակցած երկրորդ մուտքի ճամբարն էր։ Տպավորություններս անբացատրելի են։ Ստեղծագործական միջավայր է ստեղծվել հենց առաջին վայրկյանից, երբ հանդիպեսին ջութակն ու ջրաներկը։ Սիրել եմ երաժշտության ներքո ընթերցել, բայց երբեք չէի նկարել։ Այսօր այդ բացն էլ լրացավ։

Ճամբարի ղեկավար Վարդան Կարապետյանը շատ բովանդակալից և մանրամասն ներկայացրեց Կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրերը։ Պատմեց Կրթահամալիրի օրացույցով սահմանված ծեսերի, ծիսական հարսանիքների մասին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում նածագծային աշխատանքը։ Սա շա՜տ հետաքրքիր էր հատկապես այն ուսուցիչների համար , ովքեր նոր էին ծանոթանում Կրթահամալիրի գործունեությանը։

Շատ եմ կարևորում զրույցները մեր սիրելի տիկին Մարիետի հետ, մարդ՝ ումից կարելի է անվերջ սովորել։ Լավ է, երբ Կրթահամալիր մուտք գործելուց առաջ հնարավորություն ես ունենում ևս մեկ անգամ վերանայել մանկավարժության և դասավանդելու հանդեպ ունեցած պատկերացումներդ։ Լսել մյուսների կարծիքը, համաձայնվել, բանավիճել, քննարկել․․․