Խաղողի վազերի հերթական խնամքը

Նախագիծ- նախաձեռնություն

Այսօր հերթական անգամ կատարեցի խաղողի վազերի խնամք։ Մաքրել եմ վազերի արտաքին չորացած շերտը, փաթաթվող խոտերը, և շրջակա աղբը։ Հողը փխրեցրել և ջրել եմ։
Մանրամասն կարող եք դիտել տեսանյութում՝

Հարավային դպրոցի անցուդարձը

Այսօր այցելեցի Հարավային դպրոց։ Օրը սկսվեց համեղ նախաճաշիկով, որից հետո փոքրիկ պարտեզիկները լողացին Հարավի տաք լողափում, որտեղ արդեն իսկ լողում և մարզվում էին ճամբարականները։
Օրվա կեսին պարտեզիկների սիրելի ընկեր Սոնան և ընկեր Լիլիթը պատմեցին «Նուրի տիկնիկի»  նախապատմությունը և այլընտրանքային տարբերակով պատրաստեցին տիկնիկին։

Բուժում և մշակում ենք Հարավային դպրոցի խաղողի վազերը

Նախագիծ- նախաձեռնություն

Այսօր Հարավային դպրոցի խաղողի վազերի բուժման 3-րդ փուլն էր։ Ես և Սուսաննան բուժումն իրականացրեցինք խողողի և գինու ուսումնական կենտրոնի ղեկավար Արտակ Ռշտունու հետ։
1-ին բուժումը սնկերի և միկրոբների դեմ է եղել, 2-րդ բուժումը օիդիում և միլդիու հիվանդությունների և պտղակեր մանրէների դեմ, և այսօր 3-րդ բուժումը նույնպես օիդիում և միլդիու հիվանդությունների դեմ է։

Միլդիու կամ կեղծ ալրացող— Վարակվում են բույսի բոլոր կանաչ օրգանները: Տերևների վրա սկզբում նկատվում են դեղնավուն կլոր բծեր, խոնավ եղանակին տերևի հակառակ երեսին առաջանում է սպիտակ ալրանման փառ, հետագայում բիծը դառնում է կարմրագորշավուն, մի տեսակ այրվածի նման: Ծաղկափթթությունը, ինչպես նաև պտուղները, վաղ վարակի դեպքում գորշանում, չորանում են: Հանրապետությունում մշակվող բոլոր սորտերն են վարակվում միլդիույով: Արարատյան դաշտավայրում և նախալեռնային գոտում ուժեղ վարակ է նկատվում խոնավ տարիներին: Համեմատաբար դիմացկուն են խաղողի սև սորտերը:

Օիդիում կամ իսկական ալրացող— Տրածված է այգեգործական բոլոր գոտիներում, հանդես է գալիս ամեն տարի: Հիվանդության առաջին նշանները հանդես են գալիս մայիսի կեսերից: Տերևների վրա առաջանում են կլոր փայլուն բծեր` սպիտակ ալրանման փառով: Վաղ, տաք գարնանը առանձին շվեր վարակվում են մինչև ծաղկելը, հետո վարակը փոխանցվում է պտուղներին, տերևներին: Վաղ վարակի դեպքում դադարում է աճելուց, չորանում է և ընկնում: Ուշ վարակի դեպքում պտուղները պատվում են սպիտակա-մոխրագույն փառով, պատռվում են` բացվելով մինչև կորիզը: Հատկապես ուժեղ են վարակվում ուշահաս սորտերը:

Նախագիծ «Հեքիաթիկներ»

Լրամշակվող․․․

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2-5 տարեկանների խումբ

Ժամանակահատվածը — Հուլիս — օգոստոս ամիսներին

Նպատակը՝

  • բանավոր խոսքի զարգացում
  • լսածը ընկալելու և վերարտադրելու ունակությունների զարգացում
  • հիշողության զարգացում
  • ստեղծագործական հմտությունների զարգացում
  • երևակայելու և հորինելու ունակությունների զարգացում

Ընթացքը․ Երեխաներ համար կընթերցեմ մի հեքիաթ, միասին կքննարկենք, որից հետո երեխաները ինքնուրույն կպատմեն այդ նույն հեքիաթը։ Ընթացքը կնկարահանեմ վիդեո տարբերակով։ Նախագծի ավարտին կունենանք վիդեոհեքիաթիկների գեղեցիկ փաթեթ։

Մայրիկի օրագիր․ Այցելություն Հովհաննես Թումանյանի թանգարան


Այսօր Էլենի հետ միասին այցելեցինք Հովհաննես Թումանյանի թանգարան։ Վերջերս մասնակցել էինք թանգարանի կազմակերպած յուրօրինակ մրցույթին, որտեղ Էլենը կերպավորել էր Հովհաննես Թումանյանի աղջկան՝ Սեդա Թումանյանին։