Նախագիծ- նախաձեռնություն
Այսօր Հարավային դպրոցի խաղողի վազերի բուժման 3-րդ փուլն էր։ Ես և Սուսաննան բուժումն իրականացրեցինք խողողի և գինու ուսումնական կենտրոնի ղեկավար Արտակ Ռշտունու հետ։
1-ին բուժումը սնկերի և միկրոբների դեմ է եղել, 2-րդ բուժումը օիդիում և միլդիու հիվանդությունների և պտղակեր մանրէների դեմ, և այսօր 3-րդ բուժումը նույնպես օիդիում և միլդիու հիվանդությունների դեմ է։
Միլդիու կամ կեղծ ալրացող— Վարակվում են բույսի բոլոր կանաչ օրգանները: Տերևների վրա սկզբում նկատվում են դեղնավուն կլոր բծեր, խոնավ եղանակին տերևի հակառակ երեսին առաջանում է սպիտակ ալրանման փառ, հետագայում բիծը դառնում է կարմրագորշավուն, մի տեսակ այրվածի նման: Ծաղկափթթությունը, ինչպես նաև պտուղները, վաղ վարակի դեպքում գորշանում, չորանում են: Հանրապետությունում մշակվող բոլոր սորտերն են վարակվում միլդիույով: Արարատյան դաշտավայրում և նախալեռնային գոտում ուժեղ վարակ է նկատվում խոնավ տարիներին: Համեմատաբար դիմացկուն են խաղողի սև սորտերը:
Օիդիում կամ իսկական ալրացող— Տրածված է այգեգործական բոլոր գոտիներում, հանդես է գալիս ամեն տարի: Հիվանդության առաջին նշանները հանդես են գալիս մայիսի կեսերից: Տերևների վրա առաջանում են կլոր փայլուն բծեր` սպիտակ ալրանման փառով: Վաղ, տաք գարնանը առանձին շվեր վարակվում են մինչև ծաղկելը, հետո վարակը փոխանցվում է պտուղներին, տերևներին: Վաղ վարակի դեպքում դադարում է աճելուց, չորանում է և ընկնում: Ուշ վարակի դեպքում պտուղները պատվում են սպիտակա-մոխրագույն փառով, պատռվում են` բացվելով մինչև կորիզը: Հատկապես ուժեղ են վարակվում ուշահաս սորտերը: