Մեջբերումներ Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքից․Մաս 1

Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը:  Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով։

  • Շատ փողն իհարկե կարող  ձեզ հաճույք պատճառել, բայց դե ձեր երեխաներին չի ստիպի սիրել ձեզ։
  • Եթե չգիտեք՝ վստահու՞մ եք ձեր կնոջը, թե ոչ, ուրեմն ամենայն հավանականությամբ չեք վստահում
  • Մենք տառապում ենք , որովհետև դա կենսաբանորեն օգտակար է։ Բնությունը դրա միջոցով մեզ ստիպում է փոխվել։
  • Կյանքը խնդիների անվերջ շրջան է, պարզապես , մի խնդիր լուծելով, ստեղծում ես հաջորդը։ Հույսդ չդնես անհոգ կյանքի վրա, չկա այդպիսի բան։ Պարզապես ձգտիր այնպիսի կյանքի, որում արժանավոր խնդիրներ կլինեն։
  • Զգացմունքներով տարված լինելը և դրանք գերագնահատելը փորձանքի կբերեն, որովհետև զգացմունքը թիթեռնիկի կյանք ունի։ Այն ինչից մենք ուրախանում ենք այսօր,վաղն այլևս չի ուրախացնի, որովհետև մենք կենսաբանորեն միշտ ձգտում ենք դեպի նորը
  • Մենք անընդհատ վազում ենք՝թմբուկի մեջ պտտվող սկյուռի պես, աշխատում ենք ՝ մեր կյանքը բարելավելու համար, բայց տարբերություն այդպես էլ  չենք զգում։
  • Օրինակ՝ մարդկանց մեծ մասն ուզում էսոլիդ գրասենյակում աշխատել ու փողն էլ բահով հավաքել, բայց քչերն են ուզում երբևէ կյանքի նոր մակարդակի հասնելու համար օրը 10 ժամ տանջվել, ժամերով հասնել աշխատավայր, հետո էլ ժամերով՝ տուն, տոննաներով փաստաթղթեր կարդալ և հանդուրժել ղեկավարի կամայականությունները։
  • Դու իհարկե ուզում ես մարզված մարմին ունենալ։ Բայց դու դրան չես հասնի, եթե չսովորես հաշվել կալորիաներն ու պակասեցնել քո սնունդը,գնահատել ցավն ու ֆիզիկական լարումը՝ ժամերով քրտնելով մարզադահլիճում։
  • Դու ուզում ես սեփական բիզնես դնել։ Բայց լավ բիզնեսմեն չես դառնա, եթե չկարողանաս գնահատել ռիսկերդ, անորոշույունը, կրկնվող ձախողումները։ Պիտի պատրաստ լինես ժամերով անելու բաներ, որոնք գուցե բացարձակապես ոչինչ չտան քեզ։
  • Ուզում ես իմանալ, թե իրականում ո՞վ ես դու, պարզիր,թե իրականում ինչի ես պատրաստ։ Միայն նրանք են տրիատլոն վազում, փոորի մկանները պրկում և ծանրություններ բարձրացնում, ովքեր սիրում են մարզադահլիճի դժվարությունները։ Օրուգիշեր աշխատել սիրողներն ու կորպորատիվ կարիերայի աստիճաններով մագլցողներն են ի վերջո հասնում բարձունքի։ Սթրեսներ ևարվեստագետի կիսաքաղց կյանք սիրող մարդիկ են դառնում ճանաչված նկարիչներ։
  • Մեր պայքարով է որոշվում մեր հաջողությունը։ Մեր խնդիրներն են ծնում մեր երջանկությունն ու երաշխավորում, որ նոր խնդիրներն ավելի լավը կլինեն։
  • Պարզվում է ՝ ոչ բոլորն են բացառիկ։ Ինքնագնահատականն էլ անիմաստ է, եթե չկան դրա համար հիմնավոր պատճառներ։ Պարզվում է մրցակցությունը և ձախողումն իրականում օգտակար են և նույնիսկ անհրաժեշտ՝ բանիմաց, հաջողակ, հասուն մարդ ձևավորվելու ճանապարհին։
  • Բարձր ինքնագնահատականի մոդայի թերությունն այն էր, որ, որպես անկյունաքար ընտրվում էր մարդու՝ միմիայն դրական ինքնընկալումը։ Սակայն սեփական արժեքն իրականում պետք է չափել ըստ այնմ, թե մարդն ինչպես է վերաբերվում  իր բացասական կողմերին։
  • Իրենց հաջողակ համարող մարդիկ թվացյալ ինքնավստահության  աուրա են շողարձակում։ Այդ ինքնավստահությունը կարող է խաբել շրջապատին թեկուզ մի որոշ ժամանակ։ Երբեմն էլ այդ տիպի ինքնավստահությունը կարող է վարակել ուրիշներին։
  • Բայց գիտե՞ք ինչն է վատ․ այդպիսիք մի՛շտ են ուզում զգալ իրենց գերազանցությունը։ Նույնիսկ ի վնաս մյուսների։Եվ քանի որ նման մարդիկ միշտ պետք է իրենց լավ զգան, նրանք ամբողջ ժամանակ մտածում են սեփական անձի մասին։  Չէ՞ որ լիքը էներգիա պետք է ծախսես ինքդ քեզ համոզելու համար, թե քո ք**ից հոտ չի գալիս։ Մանավանդ եթե ապրում ես զուգարանում։
Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s