Մայրիկի օրագիր․ Ուրախ հեծանվավարություն

Այսօր Էլենին փորձում էի հեծանիվ վարել սովորեցնել։ Դեռ փոքր-ինչ դժվարանում է, բայց կսովորի։ Միասին շրջեցինք մեր շենքին հարակից տարածքում՝ դիմակներով և պահպանելով սոցիալական հեռավորությունը։ Չօգտվեցինք սահարանից, փոխարենը ցատկոտեցինք գետնին նկարված կլասսի վրա։
Միասին 2194 քայլ արեցինք, որը մոտավորապես 1,5 կիլոմետր է։


«Խոզուկ Պեպպա» Շատ շոգ օր #17

Նախագծային աշխատանք

Դերերը կրկնօրինակեցին Հարավային դպրոցի թատրոնի խմբի սովորողներ`
Տաթև Մամիկոնյանը
Մարի Համբարչյանը
Մոնիկա Մարտիրոսյանը
Մարի Սարգսյանը

Առցանց հանդիպում Կրթահամալիրի տնօրենի հետ

Հունիսի 15-ին մանկավարժական աշխատողների «2020-2021 ուստարի. ընդառաջ». թվով 9-րդ հանդիպումն էր։ Ընտրված էին այն աշխատողները՝ ում աշխատանքային պայմանագիրը հուլիսի 1-ով ավարտվում է։ Նախապես ներկայացրել էի 2020-2021 ուստարվա աշխատանքային հայտ, որում նշել էի երկարացված օրվա կազմակերպչի իմ աշխատանքը շարունակելու, ինչպես նաև 1-3-րդ և 4-5-րդ դասարաններում ուսուցչի օգնականի աշխատանքը։ Նշել եմ նաև ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի ընդլայնումը Կրթահամալիրի մյուս մասնաճյուղերում։

Այս ձևաճափով հանդիպումները շատ կարևոր են, քանի որ բացի սեփական ձեռքբերումներից ու թերացումներից, լսում ես նաև գործընկերների ձեռքբերումներն ու թերացումները։

«Սասնալանջ կամ Մհերի դուռ». քանդակագործության փառատոնի բացումը

Այսօր՝ հունիսի 15-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցի պուրակում տեղի ունեցավ «Սասնալանջ կամ Մհերի դուռ» քանդակագործության ամենամյա փառատոնի բացումը։
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Փառատոնի բացումից հետո երկարացված օրվա կազմակերպիչ՝ Մարիամ Միրզոյանի և դասվար՝ Մոնիկա Տոնոյանի հետ միասին ուղևորվեցինք քոլեջ և աշխատեցինք Անի Միրզոյանի դիպլոմային աշխատանքի շուրջ՝ գունազարդեցինք կավից պատրաստած ափսեները։