Այսօր «Ստեղծագործ TV»-ի եթերում փոքրիկ Էլենը մայրիկի օգնությամբ պատրաստում է էկոլոգիապես մաքուր և անվտանգ պլաստիլիններ։ Բաղադրատոմսը թողնում ենք ներքևում, որպեսզի դուք էլ պատրաստեք ձեր բալիկների համար։
Բաղադրությունը՝
- 1 բաժակ ալյուր
- 3 ճ․ գդալ աղ
- 2 ճ․ գդալ լիմոնի աղ
- 1 բաժակ նախապես եռացրած ջուր
- 2 ճ․ գդալ բուսայուղ
- և կերակրի ներկեր