Ուսումնական 4-րդ շրջան, մայիսի 25-ից հունիսի 5-ը․ երկարացված օր․ Նախագիծ

Հանդիպում ենք չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝

Սկիզբ՝ 13։00

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1․1-ին դասարանի երկարացված օրվա ճամբարականներ։

Ժամանակահատվածը — Մայիսի 25-ից հունիսի 5-ը

Նպատակը՝

  • տեսողական հիշողության զարգացում
  • արագ կողմնորոշվելու կարողությունների զարգացում
  • ստեղծագործական հմտությունների զարգացում
  • ինքնուրույն աշխատելու, ստեղծագործելու կարողության զարգացում
  • նկարելու կարողությունների զարգացում
  • գույները ճիշտ ընտրելու և համադրելու կարողության զարգացում։

Սասնա Ծռեր — Սասունցի Դավիթ 27․05

Սասունցի Դավիթ մուլտֆիլմի դիտում, քննարկում, մեկնաբանում՝

Կարդում ենք հատված Սասունցի Դավիթ Էպոսից, քննարկում, վերլուծում, փորձում պատկերացնել հետոսներին և նկարել /գուաշներով կամ Paint նկարչական ծրագրով/

Խաղում ենք միասին Այգեպան խաղը — 03․06

Խաղը վարողին Այգեպան էին կոչում, որը մեկնարկից առաջ մրգերի անուններ էր տալիս բոլոր մասնակիցներին: Այգեպանը խաղը սկսում էր հետևյալ խոսքերով. «Այգեպանը հավաքեց բոլոր մրգերից, բացի…» ու տալիս մասնակից-մրգերից ինչ-որ մեկի անունը: Դրան հետևում էր հետևյալ դիալոգը.

Միրգ. «Օյ»

Այգեպան. «Ի՞նչ պատահեց»

Միրգ. «Սիրահարվեցի»

Այգեպան. «Ո՞ւմ վրա»

Ու այստեղ Միրգը պետք է տար մեկ այլ մասնակից-մրգի անունը, որը պետք է նույն կերպ արձագանքեր: Տարբերակներից մեկով միրգը կարող էր տալ նաև Այգեպանի անունը, և այդ դեպքում արդեն Միրգն էր Այգեպանին ուղղում նույն հարցերը: Եթե մասնակից-մրգերից ինչ-որ մեկը սխալ էր արձագանքում (խառնում էր իր էությունը մեկ այլ մրգի հետ), ապա նա պետք է իր մոտ եղած իրերից ինչ-որ մեկը տար այգեպանին: Խաղն ավարտվում էր այն ժամանակ, երբ մասնակիցները հոգնում էին կամ ծնողները տուն էին կանչում՝ ճաշ ուտելու:

Բնագիտական փորձ փուչիկով — 05․06

Անհրաժեշտ իրեր՝

  • գունավոր թղթեր
  • մկրատ
  • փուչիկ
  • աղ
  • սև պղպեղ

3 կարծիք «Ուսումնական 4-րդ շրջան, մայիսի 25-ից հունիսի 5-ը․ երկարացված օր․ Նախագիծ»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ Ուսումնական 4-րդ շրջան, մայիսի 25 -ից հունիսի 5-ը | Սմբատյան Գոհար

  2. Ծանուցում՝ Նկարում ենք Սասունցի Դավթին | Էլիզաբեթ Ադիկյան

  3. Ծանուցում՝ Ուսումնական 4-րդ շրջան, մայիսի 25-ից հունիսի 5-ը․ երկարացված օր․ Ամփոփում | Էլիզաբեթ Ադիկյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s