Ուսումնական 4-րդ շրջան, մայիսի 25-ից հունիսի 5-ը․ երկարացված օր․ Նախագիծ

Հանդիպում ենք չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝

Սկիզբ՝ 13։00

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1․1-ին դասարանի երկարացված օրվա ճամբարականներ։

Ժամանակահատվածը — Մայիսի 25-ից հունիսի 5-ը

Նպատակը՝

  • տեսողական հիշողության զարգացում
  • արագ կողմնորոշվելու կարողությունների զարգացում
  • ստեղծագործական հմտությունների զարգացում
  • ինքնուրույն աշխատելու, ստեղծագործելու կարողության զարգացում
  • նկարելու կարողությունների զարգացում
  • գույները ճիշտ ընտրելու և համադրելու կարողության զարգացում։

Սասնա Ծռեր — Սասունցի Դավիթ 27․05

Սասունցի Դավիթ մուլտֆիլմի դիտում, քննարկում, մեկնաբանում՝

Կարդում ենք հատված Սասունցի Դավիթ Էպոսից, քննարկում, վերլուծում, փորձում պատկերացնել հետոսներին և նկարել /գուաշներով կամ Paint նկարչական ծրագրով/

Խաղում ենք միասին Այգեպան խաղը — 03․06

Խաղը վարողին Այգեպան էին կոչում, որը մեկնարկից առաջ մրգերի անուններ էր տալիս բոլոր մասնակիցներին: Այգեպանը խաղը սկսում էր հետևյալ խոսքերով. «Այգեպանը հավաքեց բոլոր մրգերից, բացի…» ու տալիս մասնակից-մրգերից ինչ-որ մեկի անունը: Դրան հետևում էր հետևյալ դիալոգը.

Միրգ. «Օյ»

Այգեպան. «Ի՞նչ պատահեց»

Միրգ. «Սիրահարվեցի»

Այգեպան. «Ո՞ւմ վրա»

Ու այստեղ Միրգը պետք է տար մեկ այլ մասնակից-մրգի անունը, որը պետք է նույն կերպ արձագանքեր: Տարբերակներից մեկով միրգը կարող էր տալ նաև Այգեպանի անունը, և այդ դեպքում արդեն Միրգն էր Այգեպանին ուղղում նույն հարցերը: Եթե մասնակից-մրգերից ինչ-որ մեկը սխալ էր արձագանքում (խառնում էր իր էությունը մեկ այլ մրգի հետ), ապա նա պետք է իր մոտ եղած իրերից ինչ-որ մեկը տար այգեպանին: Խաղն ավարտվում էր այն ժամանակ, երբ մասնակիցները հոգնում էին կամ ծնողները տուն էին կանչում՝ ճաշ ուտելու:

Բնագիտական փորձ փուչիկով — 05․06

Անհրաժեշտ իրեր՝

  • գունավոր թղթեր
  • մկրատ
  • փուչիկ
  • աղ
  • սև պղպեղ

Մայիս ամսվա հաշվետվություն

Երկարացված օրվա կազմակերպում

Ընտրությամբ թատրոնի գործունեություն

 «Ստեղծագործ TV»

«Ստեղծագործ TV» 12-րդ Թողարկում
«Ստեղծագործ TV» 13-րդ Թողարկում
«Ստեղծագործ TV» 14-րդ Թողարկում
«Ստեղծագործ TV» 15-րդ Թողարկում

«Խոզուկ Պեպպա»

«Խոզուկ Պեպպա» Նկարչություն
«Խոզուկ Պեպպա» Իմ ծննդյան օրը
«Խոզուկ Պեպպա» բարձր խոտեր
«Խոզուկ Պեպպա» Կկու ժամացույցը
«Խոզուկ Պեպպա» 29․05․2020

Աշխատանք ֆիզիկական միջավայրում

Ուրախ հերթապահություն․ Կարոտով դեպի Հարավ
Սովորողներից պակաս Հարավում

Ուսումնական 4-րդ շրջան, մայիսի 25-ից հունիսի 5-ը

Երկուշաբթի -25․05․2020
Աշխատանք հայալեզու մուլտֆիլմ նախագծի շրջանակներում՝ թարգմանում, դերաբաշխում

Երեքշաբթի-26․05․2020
Նախապատրաստական աշխատանքներ «Ստեղծագործ TV» նախագծի հերթական հաղորդման համար

Չորեքշաբթի — 27․05․2020
13։00 — հանդիպում-տեսադաս 1․1 դասարանի սովորողների հետ

Հինգշաբթի-28․05․2020
«Ստեղծագործ TV» -ի հերթական հաղորդման մոնտաժում և լուսաբանում՝ կայքում, ենթակայքում
16։30- հանդիպում-տեսադաս թատրոնի խմբի սովորողների հետ

Ուրբաթ-29․05․2020
«Խոզուկ Պեպպա» մուլտֆիլմի նյութերի համախմբում, մոնտաժում և լուսաբանում կայքում, ենթակայքում

Երկուշաբթի -01․06․2020
Աշխատանք հայալեզու մուլտֆիլմ նախագծի շրջանակներում՝ թարգմանում, դերաբաշխում

Երեքշաբթի-02․06․2020
Նախապատրաստական աշխատանքներ «Ստեղծագործ TV» նախագծի հերթական հաղորդման համար

Չորեքշաբթի — 03․06․2020
13։00 — հանդիպում-տեսադաս 1․1 դասարանի սովորողների հետ

Հինգշաբթի-04․06․2020
«Ստեղծագործ TV» -ի հերթական հաղորդման մոնտաժում և լուսաբանում՝ կայքում, ենթակայքում
16։30- հանդիպում-տեսադաս թատրոնի խմբի սովորողների հետ

Ուրբաթ-05․06․2020
13։00 — հանդիպում-տեսադաս 1․1 դասարանի սովորողների հետ
«Խոզուկ Պեպպա» մուլտֆիլմի նյութերի համախմբում, մոնտաժում և լուսաբանում կայքում, ենթակայքում