Ողջույն ես Էլեն Մկրտչյանի մայրիկն եմ, նա հարավային դպրոցի 2-4 տարեկանների խմբի սան է։ Մենք շատ ակտիվ մասնակցում ենք Կրթահամալիրի հեռավար-առցանց ուսուցման նախագծերին։ Փորձեմ կիսվել իմ փորձով և պատմել ձեզ առցանց ուսուցման դրական և բացասական կողմերի մասին։
Դրական կողմերից նշեմ, որ երեխայի մոտ վաղ տարիքից զարգանում է պատասխանատվության զգացողությունը, երեխան գիտակցում է, որ ամեն օր փոքրիկ առաջադրանք ունի կատարելու։ Սովորում է ինքնուրույն ստեղծագործել, այլընտրանքային միջոցներ փնտրել ամենօրյա խաղերի համար, զարգանում է երևակայությունը։ Դրական կողմերից եմ համարում նաև այն, որ ծնողը ինքն է դառնում դաստիարակ և փորձում է հնարավորինս ճիշտ հասկանալ և գնահատել սեփական երեխայի կարողությունները, չէ՞ որ մենք՝ մայրերս միշտ ավելին ենք պահանջում մեր երեխաներից։ Ուսուցման այս շրջանից բավականին հետաքրքիր, զվարճալի և ուսուցողական տեսանյութեր ունեցանք։ Իհարկե, մեր տեսանյութերը դիտելիս թվում է, թե հեշտ ու հանգիստ է անցել նկարահանման ընթացքը, բայց շտապեմ հիասթափեցնել․ նկարահանման ընթացքը բավականին դժվար է։ Երբ երեխան չի կենտրոնանում, ուզում է այլ բանով զբաղվել, կամ տրամադրություն չի ունենում ՝ կրկնակի է դժվարանում աշխատանքը։ Բայց, երբ տեսանյութը պատրաստ է լինում անկախ մեր կամքից մոռանում ենք դժվարությունները։ Ուրախ, երջանիկ դիտում և իհարկե ուղարկում ենք տատիկ պապիկներին։ Ներքևում տեսանյութեր կթողնեմ նաև ձեզ համար։
Օրը՝ 15.05.2020
Երկարացված օր հեռավար-առցանց ուսուցում մայիսի 11-15-ը. Ամփոփում
Թատրոնի խումբ մայիսի 11-15-ը հեռավար-առցանց ուսուցում․ Ամփոփում
«Խոզուկ Պեպպա» բարձր խոտեր #13
Դերերը կրկնօրինակեցին Հարավային դպրոցի թատրոնի խմբի սովորողներ`
Տաթև Մամիկոնյանը
Մարի Համբարչյանը
Մոնիկա Մարտիրոսյանը