Ընտրությամբ թատրոնի գործունեւթյան խումբ նախագիծ․ «Ստվերային թատրոն»

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի խմբի սովորողներ

Ժամանակահատվածը՝ Մայիսի 11-15-ը

Նպատակը՝

  • բանավոր խոսքի զարգացում
  • կարդացածը ընկալելու և վերլուծելու կարողություն
  • տաբեր կերպարներ ստանալու հմտությունների ձևավորում և զարգացում
  • ձայնային ելևէջներին տիրապետելու կաողության ձևավորում և զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ստեղծագործելու կարողությունների զարգացում

Ընթացքը․ սովորողները առաջարկված տարբերակներից ընտրում և պատրաստում են ստվերային ներկայացում ցուցադրելու համար համապատասխան էկրան, պատրաստում են կերպարներ, ցանկալի է սև գույնի թղթերով։ Ընտրում կամ հորինում են որևէ հեքիաթ, պատմություն և բեմադրում են։ Արդյունքը տեսանկարահանում են վիդեոտարբերակով և հրապարակում ուսումնական բլոգներում։