Այսօր Հարավային դպրոցի 1․1-ն դասարանի սովորող Վիրաբյան Մարինայի հայրիկը վարպետության դաս անցկացրեց ՝ տիեզերքի, արեգակնային համակարգի և քիմիական նյութերի մասին։ Երեխաները շատ ոգևորված լսում և պատասխանում էին հարցերին։
Երեխաների ոգևորվածությունն էլ ավելի մեծացավ, երբ վարպետության դասի ավարտին Մարինան և հայրիկը կատարեցին փոքրիկ բնագիտական փորձ, սակայն խորհուրդ տվեցին, փորձը կրկնել միայն մեծահասակների ներկայությամբ և օգնությամբ։

Ծանուցում՝ Վարպետության դաս տիեզերքի և արեգակնային համակարգի մասին | Սմբատյան Գոհար