Հանդիպում ենք չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝
1-ին խումբ — 13։00-13։30
2-րդ խումբ — 13։40-14։10
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1․1-ին դասարանի սովորողներ, ծնողներ
Ժամանակահատվածը — Մայիսի 4-8-ը
Նպատակը՝
- երեխաներին սովորեցնել երթևեկության կանոնները
- սովորեցնել զգուշանալ և հնարավորինս զգոն լինել փողոցն անցնելիս
- ուշադրություն դարձնել ճանապարհային նշաններին և իմանալ դրանց նշանակությունը
- սովորեցնել լուսակրի գույներն ու դրանց նշանակությունը երթևեկության մեջ
- տեսողական հիշողության զարգացում
- արագ կողմնորոշվելու կարողությունների զարգացում
- ստեղծագործական հմտությունների զարգացում
- ինքնուրույն աշխատելու, ստեղծագործելու կարողության զարգացում
- նկարելու կարողությունների զարգացում
- գույները ճիշտ ընտրելու և համադրելու կարողության զարգացում։
Պատրաստում ենք ինքնաշեն լուսակիր

Անհրաժեշտ նյութեր՝
- հաստ ստվարաթուղթ
- գունավոր թղթեր (սև, կարմիր, դեղին և կանաչ)
- մկրատ
- սոսինձ
