Երկարացված օր․Հեռավար-առցանց ուսուցում 06.04-10.04․ Ամփոփում

Նախորդ տեսադասերից հետո երեխաները շատ ոգևորված էին, այս անգամ գրեթե ամբողջ դասարանն էր միացել տեսադասերին, անգամ այն երեխաները ՝ ովքեր երկարացված օրվա ճամբարականներ չեն։ Այս շաբաթ նույնպես շատ արդյունավետ և օգտակար տեսադասեր եղան, երեխաները խոստացան, որ լավ կպահեն ժամացույցները և կբերեն դպրոց, որպեսզի կիրառենք այն նաև ուսումնական պրոցեսի ժամանակ։ Իսկ կախազարդերն արդեն իսկ զարդարել են սովորողների զատկական սեղանները։

Ինքնաշեն ուսումնական ժամացույց

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1․1-ին դասարանի երկարացված օրվա ճամբարականներ։

Ժամանակահատվածը —Ապրիլի 6-10-ը

Նպատակը՝

  • ստեղծագործական հմտությունների զարգացում
  • ինքնուրույն աշխատելու, ստեղծագործելու կարողության զարգացում
  • ճանաչելու ժամացույցի սխեման, րոպեն, վայրկյանը

Զատկական կախազարդ

Զատկական կախազարդ․ Ամփոփում

Նախագծային աշխատանք

Այսօրվա տեսադասը նվիրեցինք զատկական կախազարդերին։ 1․1-ին դասարանի սովորողների հետ միասին պատրաստեցինք գույնզգույն ձվիկներով կախազարդեր։
Երեխաները մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ էին պատրաստում։

Թատրոնի խումբ ապրիլի 6-10-ը հեռավար-առցանց ուսուցում։ Նախագիծ աուդիոհեքիաթներ. Ամփոփում

Նախագծային աշխատանք

 16 սովորողից 14-ը ներկա էին, մյուս երկուսի մոտ տեխնիկական խնդիրներ կային, բայց նամակագրական կապի մեջ ենք , ամեն քայլից տեղյակ են և աշխատում են։ Քննարկել ենք կատարած աշխատանքները, ներկայացրել եմ թերությունները և դրանք շտկելու ձևերը։ Ներկայացան բազում առաջարկներով։ Շատ ոգևորված են, սպասում են իրենց աուդիոհեքիաթներին։ 

Կարդում են Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի խմբի սովորողներ ՝
Մարի Համբարչյանը և Մարի Սարգսյանը։




Դերերը կարդացին Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի խմբի սովորողներ՝
Մարիա Գյոզալյանը
Էվելինա Հակոբյանը
Նատալի Ավագյանը
Մոնիկա Մարտիրոսյանը
Եվա Այվազյանը

Դերերը կարդացին Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի խմբի սովորողներ՝
Գայանե Խաչատրյանը
Մարի Սարգսյանը
Հասթի Անջոմանին
Մարի Ավագյանը

Դերերը կարդացին Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի խմբի սովորողներ՝
Մոնիկա Մարտիրոսյան
Մարի Համբարչյան
Հասթի Անջոմանի
Տաթև Օրդյան
Տաթև Մամիկոնյան