Ինքնաշեն ուսումնական ժամացույց։ Ամփոփում

Նախագծային աշխատանք

Այսօր տեսադաս ունեցա Հարավային դպրոցի 1․1-ին դասարանի սովորողների հետ, միասին պատրաստեցինք ինքնաշեն ուսումնական ժամացույց։ Նախորդ տեսադասից հետո երեխաները շատ ոգևորված էին, այս անգամ գրեթե ամբողջ դասարանն էր միացել տեսադասին, անգամ այն երեխաները ՝ ովքեր երկարացված օրվա ճամբարականներ չեն։ Շատ արդյունավետ և օգտակար տեսադաս եղավ, երեխաները խոստացան, որ լավ կպահեն ժամացույցները և կբերեն դպրոց, որպեսզի կիրառենք այն նաև ուսումնական պրոցեսի ժամանակ։