Մայրիկի օրագիր։ Հյուրասեր Էլենը

Այսօր էլենը տան բոլոր անդամների համար սուրճ և թեյ պատրաստեց, ուսումնասիրեց բաժակի ու կոնֆետների գույները, ցուցադրեց իր քաղցրավենիքները, տատիկի հետ միասին պատրաստած գաթան և մեծ տատիկի պատրաստած չիրը: Խնամեց և կերակրեց իր փոքրիկ Եվային, բայց կոնֆետ չտվեց` ասելով, որ ատամները կփչանան և կհիվանդանա: Իսկ վերջում ցույց տվեց իր ցանած ածիկը, ուսումնասիրեց և համեմատեց ցորենից ստացված ածիկն ու ոսպից ստացված ածիկը: