Մայրիկի օրագիր։ Մեր զատկական ծառը և շաբաթվա ամփոփումը

Այս շաբաթը նույնպես անցավ շատ հագեցած և լի տարբեր նախաձեռնություններով։ Օրեցօր նկատում եմ թէ ինչպես է աղջիկս ավելի ինքնուրույն դառնում, նույնիսկ ընդվզում է, երբ փորձում եմ օգնել կամ ուղղություն ցույց տալ։ Սկսել է արտահայտել և զարգացնել սեփական ճաշակը․ ինչի համար ես շատ ուրախ եմ։
Օգտվելով իրավիճակից մենք ամեն օր ինքնակրթվում և զարգանում ենք։