«Ստեղծագործ TV»-ի եթերում նորից փոքրիկ Միլլան է։ Կարծում եմ, որ բոլոր փոքրիկներին դուր կգա նրա պատրաստած խաղը։ Առաջարկում եմ միասին դիտել և պատրաստել մեր փոքրիկների համար։
Ամիսը՝ Ապրիլի 2020
Մայրիկի օրագիր․ Ջրախաղ
Ուրախ հերթապահություն․ Կարոտով դեպի Հարավ
Արտակարգ դրությունը խանգարում է մեր բնականոն ընթացքին, բայց չի խանգարում կարոտի դեպքում, այցելել հարազատ դպրոց, խնամել և ուղղակի նստել դպրոցում։ Կարոտը այսօր իր հետքերով մեզ տարավ Հարավ, որտեղ մի գարուն ենք բաց թողել։ Մարիամ Միրզոյանի հետ շրջեցինք դասարաններով, դպրոցի բակով։ Կարգի բերեցինք դասարանները, ջրեցինք դասարանի ներսում եղած բոլոր ծաղիկները, բույսերը։ Աղբից մաքրեցինք դպրոցի ամբողջ տարածքը, ջրեցինք նաև դրսում եղած ծաղիկները, ծառերը։
Աշխատանքները մեծ կարոտով հիշեցրեցին դպրոցի ակտիվ օրերը, կարոտ կա ամեն թփի ու ճյուղի մեջ։
Հավաքից հավաք նախագծերի ամփոփում
Աուդիոհեքիաթ Հ․Թումանյան «Սուտասանը»
Նախագծային աշխատանքի շարունակություն
Դերերը կարդացին Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի խմբի սովորողներ՝
Մարի Համբարչյանը
Մոնիկա Մարտիրոսյանը
Մարի Սարգսյանը
Աստղիկ Ալեքսանյանը
Մայիսյան հավաք 04․05-08․05․ Նախագծեր
Հանդիպում ենք չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝
1-ին խումբ — 13։00-13։30
2-րդ խումբ — 13։40-14։10
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1․1-ին դասարանի սովորողներ, ծնողներ
Ժամանակահատվածը — Մայիսի 4-8-ը
Նպատակը՝
- երեխաներին սովորեցնել երթևեկության կանոնները
- սովորեցնել զգուշանալ և հնարավորինս զգոն լինել փողոցն անցնելիս
- ուշադրություն դարձնել ճանապարհային նշաններին և իմանալ դրանց նշանակությունը
- սովորեցնել լուսակրի գույներն ու դրանց նշանակությունը երթևեկության մեջ
- տեսողական հիշողության զարգացում
- արագ կողմնորոշվելու կարողությունների զարգացում
- ստեղծագործական հմտությունների զարգացում
- ինքնուրույն աշխատելու, ստեղծագործելու կարողության զարգացում
- նկարելու կարողությունների զարգացում
- գույները ճիշտ ընտրելու և համադրելու կարողության զարգացում։
Պատրաստում ենք ինքնաշեն լուսակիր

Անհրաժեշտ նյութեր՝
- հաստ ստվարաթուղթ
- գունավոր թղթեր (սև, կարմիր, դեղին և կանաչ)
- մկրատ
- սոսինձ

Սովորում ենք երթևեկության կանոնները
Երկարացված օր հեռավար-առցանց ուսուցում ապրիլի 27-ից մայիսի 1-ը․ Ամփոփում
Հանդիպում ենք չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝
1-ին խումբ — 13։00-13։30
2-րդ խումբ — 13։40-14։10
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1․1-ին դասարանի երկարացված օրվա ճամբարականներ։
Ժամանակահատվածը —Ապրիլի 27-ից — մայիսի 1-ը
Նպատակը՝
- տեսողական հիշողության զարգացում
- արագ կողմնորոշվելու կարողությունների զարգացում
- ստեղծագործական հմտությունների զարգացում
- ինքնուրույն աշխատելու, ստեղծագործելու կարողության զարգացում
- նկարելու կարողությունների զարգացում
- գույները ճիշտ ընտրելու և համադրելու կարողության զարգացում։
Ըստ նախագծի սովորողների հետ առցանց խաղացինք զարգացնող և ուսուցողական խաղեր՝
Գունավորում ենք նկարը՝ ըստ երկրաչափական պատկերների
Կատարում ենք գումարում, հանում և ըստ պատասխանների գունավորում պատկերը1
Կատարում ենք գումարում, հանում և ըստ պատասխանների գունավորում պատկերը2
Այլընտրանքային կոլաժ
Թատրոնի խումբ ապրիլի 27-ից -մայիսի 1-ը հեռավար-առցանց ուսուցում։ Ամփոփում
Նախագծային աշխատանքի շարունակում
Ընտանեկան թատրոն
Ընթացքը՝ սովորողները իրենց ցանկությամբ ընտրում են մեկ հեքիաթ, պատրաստում են հեքիաթի հերոսներին։ Ստեղծում են փոքրիկ բեմահարթակ և իրենց պատրաստած կերպարներով խաղացնում են հեքիաթը։ Նախագծին մասնակցում են նաև ընտանիքի անդամները(մայր, հայր, քույր, եղբայր, տատիկ, պապիկ):
Կարդում են Գայանե Խաչատրյանն ու տատիկը՝
Կարդում է Աստղիկ Ալեքսանյանը՝
Աուդիոհեքիաթներ
Նախագծային աշխատանքի շարունակում
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի խմբի սովորողներ
Ժամանակահատվածը՝ ապրիլի 27-ից — մայիսի 1-ը
Նպատակը՝
- բանավոր խոսքի զարգացում
- կարդացածը ընկալելու և վերլուծելու կարողություն
- տաբեր կերպարներ ստանալու հմտությունների ձևավորում և զարգացում
- ձայնային ելևէջներին տիրապետելու կաողության ձևավորում և զարգացում
- մեդիահմտությունների զարգացում
Ընթացքը՝ նախապես ընտրված հեքիաթները դերաբաշխում ենք սովորողների միջև, ընթերցում ենք, վերլուծում ենք, որից հետո յուրաքանչյուրը ստեղծում է իր դերին համապատասխան կերպար, ձայն։ Հատվածները վերջնական պատրաստ լինելուց հետո սովորողները ձայնագրում են,ուղարկում ինձ։ Ես խմբագրում, մոնտաժում, վերջնական տեսքի եմ բերում և արդյունքում ունենում ենք մի քանի աուդիոհեքիաթ։
Մայրիկի օրագիր․ Համեղ Խոհանոց
Էլենը պաշտում է խմորի հետ խաղ անելը, այդ իսկ պատճառով խոհանոցային գործերն իր համար շատ հետաքրքիր են ՝
«Խոզուկ Պեպպա» Պղպջակներ #10
Դերերը կրկնօրինակեցին Հարավային դպրոցի թատրոնի խմբի սովորողներ`
Տաթև Մամիկոնյանը
Մարի Համբարչյանը
Մոնիկա Մարտիրոսյանը