Մայրիկի օրագիր

Այս օրերին հաճախ ենք զրույցներ ունենում միասին։ Էլենը շատ վառ երևակայություն ունի, երբեմն իր տեսածը այնպես է մեկնաբանում, որ իմ մտքով երբեք չէր անցնի։ Սիրում է ուսումնասիրել, հարցեր տալ իրեն հետաքրքրող իրերի ու երևույթների մասին, շատ շուտ է ընկալում ամեն ինչ և կատարյալ հիշողություն ունի։ Երբ քնել չի ուզում միշտ բացատրում եմ, որ բալիկները պետք է քնեն , որ լուսինը գնա ու արև գա․

Մի օր, երբ համոզում էի որ քնի ՝
— Էլեն ջան քնիր, որ առավոտյան հացիկ ուտենք ու գնանք քույրիկի տուն
— Մամ , չեմ ուզում քնեմ
— Էլ ջան, որ չքնես, ո՞նց է արևը գալու
— Մամ շողերով կգա, — բացատրում է ինձ

Ստորև ներկայացնում եմ մեր բազմաթիվ զրույցներից մեկը․

Թատրոնի խումբն ամփոփում է մարտի 16-20-ը հեռավար- առցանց ուսուցման շաբաթը

Նախագծային աշխատանք

Հորինված հեքիաթների շարքից

Մարի Սարգսյան — Գործած տիկնիկները
Մարի Սարգսյան — Corona-Վիշապն ու սրամիտ թզուկը
Մարի Ավագյան — Բարին հաղթում է չարին
 Նատալի Ավագյան — Փղիկի ծննդյան օրը

Վերլուծություններ

Գայանե Խաչատրյան
Տաթև Մամիկոնյան
Նատալի Ավագյան
Մարի Սարգսյան
Մոնիկա Մարտիրոսյան
Տաթև Օրդյան

Թատրոնի խումբ։ Մարտի 16-20-ը հեռավար աշխատանքային նախագիծ

Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի հետ շարունակում ենք մեր հեռավար առցանց ուսուցման նախագիծը։

Նախագծի մասնակիցներ՝  Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի խումբ

Ժամանակահատվածը՝ Մարտի 16-20-ը

Նպատակը՝ պատրաստել տարբեր կերպարներ, հորինել պատմություններ, խմբագրել և բեմադրել։

Արդյունքում կունենանք փոքրիկ տիկնիկային ներկայացումներ։

Խնդիրները՝

  • Զարգացնել ստեղծագործական հմտություններ
  • Զարգացնել մտածողությունը
  • Թիմային աշխատանքի ձևավորում և զարգացում
  • Բանավոր խոսքի, բառապաշարի հարստացում
  • Ստեղծագործական մտքի և երևակայության զարգացում

Ընթացքը՝ սովորողները ընտրում և պատրաստում են տարբեր կերպարներ, որոնք հնարավոր կլինի խաղացնել՝ խամաճիկների պես։ Հորինում են պատմություններ որտեղ կներկգրավվեն պատրաստած կերպարները։ Որից հետո խմբագրում և բեմադրում են։ Ընթացքը նկարահանում են և ներկայացնում են տեսաֆիլմի տեսքով։ Որից հետո այն հրապարակվում է սովորողների և դասավանդողի բլոգոներում։