Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1․1-ին դասարանի երկարացված օրվա ճամբարականներ։
Ժամանակահատվածը — Մարտի 30-ից ապրիլի 3-ը
Նպատակը
- երևակայության զարգացում
- ստեղծագործական հմտությունների զարգացում
- ինքնուրույն աշխատելու, ստեղծագործելու կարողության զարգացում
Ընթացքը՝ նախապես սահմանված օր և ժամին տեսակապով միանում ենք սովոողների հետ։Սկզբում բացատրում եմ ընթացքը, այնուհետև քայլ առ քայլ միասին պատրաստում ենք։
Պատրաստում ենք շրխկան

Մեզ անհրաժեշտ է ՝
- տարաներ (ցանկալի է կինդեռի ձվիկներ կամ փոքրիկ շշեր, յոգուրտի տարաներ)
- բրինձ կամ ոսպ
- մեկանգամյա օգտագործման գդալներ
- դեկորատիվ կպչուն ժապավեն (սկոտչ)
- փաթեթավորման թղթեր
- գունավոր թելեր