Մարտի 30-ից ապրիլի 3-ը հեռավար-առցանց ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1․1-ին դասարանի սովորողներ, ծնողներ և ընտանիքի անդամներ։

Տևողությունը — Մարտի 30-ից ապրիլի 3-ը

Նպատակը ՝

  • կազմակերպել հեռավար առցանց ուսուցում,
  • զարգացնել երեխա և ընտանիք փոխադարձ համագործակցային կապը
  • զարգացնել երեխաների երևակայությունն ու տրամաբանությունը
  • ձևավորել և զարգացնել երեխաների բանավոր խոսքը
  • ներառել ծնողներին և ընտանիքի անդամներին առցանց ուսւոմնական նյութերում

Ընթացքը՝ ծնողները ծանոթանում եմ նախագծին և սաների հետ միասին ամեն օր կատարում են որևէ առաջադրանք, տեսանկարահանում են ընթացը տեսաֆիլմի ձևով և ներկայացնում։ Որից հետո այն տեղադրվում է բլոգում։

  • Ընտանեկան նախագիծ։ Իմ օրը

Շատ լավ առիթ է, որպեսզի ծանոթանանք երեխաների առօրյային, թէ ի՞նչ են անում առավոտյան, ի՞նչ են սիրում ուտել, ինչո՞վ են սիրում խաղալ, և ինչպե՞ս են անցկացնում իրենց հանգստյան օրը ընտանիքի հետ միասին։

  • Տեխնոլոգիական աշխատանք

Պատրաստել գարնան թեմայով տեխնոլոգիական աշխատանքներ, բացիկներ, նկարներ, կոմպոզիցիաներ։

  • Իմ սիրելի գրքերն ու խաղերը

Շատ կարևոր է ինքնազարգացում ու ինքնակրթումը։ ԵՎ մեզ հետաքրքիր է իմանալ, թէ մեր սաների ընտանիքներում ինչպե՞ս է կազմակերպվում ինքնազարգացում ու ինքնակրթումը։Ինչպիսի զարգացնող խաղերով են խաղում, ո՞րն է նրանց սիրելի գիրքը, հեքիաթը։

  • Իմ շրջակա միջավայրը, բակը

Այս օրերին շատ կարևոր է նաև մաքուր օդը։ Իմ սիրելի սաներին առաջարկում եմ ծնողների հետ միասին իջնել բակ՝ մի փոքր շրջելու։Ներկայացնելու իրենց բակն ու իրենց սիրելի անկյունը։Խնամել բակը, մաքրել աղբից։