Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի հետ շարունակում ենք մեր հեռավար առցանց ուսուցման նախագիծը։
Նախագծի մասնակիցներ՝ Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի խումբ
Ժամանակահատվածը՝ Մարտի 16-20-ը
Նպատակը՝ պատրաստել տարբեր կերպարներ, հորինել պատմություններ, խմբագրել և բեմադրել։
Արդյունքում կունենանք փոքրիկ տիկնիկային ներկայացումներ։
Խնդիրները՝
- Զարգացնել ստեղծագործական հմտություններ
- Զարգացնել մտածողությունը
- Թիմային աշխատանքի ձևավորում և զարգացում
- Բանավոր խոսքի, բառապաշարի հարստացում
- Ստեղծագործական մտքի և երևակայության զարգացում
Ընթացքը՝ սովորողները ընտրում և պատրաստում են տարբեր կերպարներ, որոնք հնարավոր կլինի խաղացնել՝ խամաճիկների պես։ Հորինում են պատմություններ որտեղ կներկգրավվեն պատրաստած կերպարները։ Որից հետո խմբագրում և բեմադրում են։ Ընթացքը նկարահանում են և ներկայացնում են տեսաֆիլմի տեսքով։ Որից հետո այն հրապարակվում է սովորողների և դասավանդողի բլոգոներում։