Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1․1-ին դասարանի սովորողներ, ծնողներ և ընտանիքի անդամներ։
Տևողությունը — Մարտի 30-ից ապրիլի 3-ը
Նպատակը ՝
- կազմակերպել հեռավար առցանց ուսուցում,
- զարգացնել երեխա և ընտանիք փոխադարձ համագործակցային կապը
- զարգացնել երեխաների երևակայությունն ու տրամաբանությունը
- ձևավորել և զարգացնել երեխաների բանավոր խոսքը
- ներառել ծնողներին և ընտանիքի անդամներին առցանց ուսւոմնական նյութերում
Ընթացքը՝ ծնողները ծանոթանում եմ նախագծին և սաների հետ միասին ամեն օր կատարում են որևէ առաջադրանք, տեսանկարահանում են ընթացը տեսաֆիլմի ձևով և ներկայացնում։ Որից հետո այն տեղադրվում է բլոգում։
- Ընտանեկան նախագիծ։ Իմ օրը
Շատ լավ առիթ է, որպեսզի ծանոթանանք երեխաների առօրյային, թէ ի՞նչ են անում առավոտյան, ի՞նչ են սիրում ուտել, ինչո՞վ են սիրում խաղալ, և ինչպե՞ս են անցկացնում իրենց հանգստյան օրը ընտանիքի հետ միասին։
Պատրաստել գարնան թեմայով տեխնոլոգիական աշխատանքներ, բացիկներ, նկարներ, կոմպոզիցիաներ։
- Իմ սիրելի գրքերն ու խաղերը
Շատ կարևոր է ինքնազարգացում ու ինքնակրթումը։ ԵՎ մեզ հետաքրքիր է իմանալ, թէ մեր սաների ընտանիքներում ինչպե՞ս է կազմակերպվում ինքնազարգացում ու ինքնակրթումը։Ինչպիսի զարգացնող խաղերով են խաղում, ո՞րն է նրանց սիրելի գիրքը, հեքիաթը։
- Իմ շրջակա միջավայրը, բակը
Այս օրերին շատ կարևոր է նաև մաքուր օդը։ Իմ սիրելի սաներին առաջարկում եմ ծնողների հետ միասին իջնել բակ՝ մի փոքր շրջելու։Ներկայացնելու իրենց բակն ու իրենց սիրելի անկյունը։Խնամել բակը, մաքրել աղբից։