Նախագծի մասնակիցներ՝ Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի խումբ
Ժամանակահատվածը՝ Մարտի 2-6-ը
Նպատակը՝ պատրաստել տարբեր կերպարներ, հորինել պատմություններ, խմբագրել և բեմադրել։
Արդյունքում կունենանք փոքրիկ տիկնիկային ներկայացումներ։
Խնդիրները՝
- Զարգացնել ստեղծագործական հմտություններ
- Զարգացնել մտածողությունը
- թիմային աշխատանքի ձևավորում և զարգացում
- բանավոր խոսքի, բառապաշարի հարստացում
- ստեղծագործական մտքի և երևակայության զարգացում
Ընթացքը՝ սովորողները ընտրում և պատրաստում են տարբեր կերպարներ, որոնք հնարավոր կլինի խաղացնել՝ խամաճիկների պես։ Հորինում են պատմություններ որտեղ կներկգրավվեն պատրաստած կերպարները։ Որից հետո միասին կխմբագրենք և կբեմադրենք պատմությունները։