Անխելք մարդը

Հատված Հովհաննես Թումանյանի <<Անխելք մարդը>> հեքիաթից՝ դերաբաշխումներով։

Հեղինակ — Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։
Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ 

Մարդ — պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից ու ինձ համար մի բան խնդրեմ։

Հեղինակ— ճանապարհին պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։

Ծառ — ու՞ր ես գնում, ա՛յ ճամփորդ

Մարդ — գնում եմ աստծու մոտ

Ծառ — դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ, աստծուն, կասես, այս ի՞նչ բան է, բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում, ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։

Մարդ — կասեմ։

Հեղինակ — այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։