Բնագիտա-տեխնիկական փորձ։ Բյուրեղներ

  • մասնակիցներ — Հարավային դպրոցի 1․1ին դասարանի սովորողներ
  • տևողությունը — 1 շաբաթյա
  • անհրաժեշտ իրեր — ջուր, աղ, մետաղալարեր, կերակրի ներկ

Ընթացքը՝ ջրի մեջ լցնում ենք աղ և խառնում, աղը ջրում լուծվելուց հետո, նորից ենք ավելացնում՝ այնքան քանակությամբ, որ այլևս չլուծվի։մետաղալարից փոքրիկ պատկերներ ենք պատրաստում և իջեցնում լուծույթի մեջ։ Ամեն օր հետևում և գրանցում ենք կատարված փոփոխությունները։ Որպեսզի բյուրեղիկները գունավոր լինեն, կարող ենք ավելացնել նաև կերակրի ներկեր։
Վերջնական արդյունքը կամփոփենք բլոգում՝ լուսանկարների և տեսաֆիլմի տեսքով։

Թափառումներ։ Բակային աշխատանքներ

Հարավային դպրոցի 1․1ին դասարանի սովորողների հետ միասին դուրս կգանք դպրոցի հարակից տարածք և դեպի մայր դպրոց տանող ճանապարհ շրջելու, թափառելու, միառժամանակ նաև տարածքը կմաքրենք աղբից ու թափոններից։ Նախագիծը կիրականացնենք ամեն շաբաթ։
Արդյունքները լուսանկարների և տեսանյութերի տեսքով կհրապարակեմ բլոգում։

Էտյուդների ստեղծում, խմբագրում, բեմադրում

Մասնակիցներ — Հարավային դպրոցի թատրոնի ընտրությոմբ գործունեության խումբ՝ 4րդ և 5րդ դասարանի սովորողներ

Տևողությունը — 1 ամիս

Ընթացքը — դասաժամի սկզբում սովորողներն հատկացվում է ժամանակ, որպեսզի մտածեն փոքրիկ պատմություններ, որոնք կունենան տրամաբանական սկիզբ, զարգացում և տրամաբանական ավարտ։ Այնուհեևտև միասին քննարկում, խմբագրում ենք պատմությունները, հարկ եղած դեպքում նաև փոփոխում, և վերջում բեմադրում։
Արդյունքները տեսանյութերի տեսքով կհրապարակվեն բլոգներում։

Առաջադրանք։ սովորողներից յուրաքանչյուրն իր բլոգում տեղադրում է իր կողմից հրինված պատմությունն ու տեղադրում համապատասխան երաժշտության հղումը։

Մարի Համբարչյան
Մարիա Գյոզալյան
Աստղիկ Ալեքսանյան
Հասթի Անջոմանի
Նատալի Ավագյան
Եվա Այվազյան
Տաթև Օրդյան

Ազգային խաղեր

Աչքկապուկ

7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:

Խնոցիհարոցի

Խաղում են զույգերով: Նստած կամ կանգնած դիրքով զույգերը դեմքով իրար են նայում: Մի խաղացողի երկու ձեռքերի մատները հագցրած են դիմացինի մատներին` ափը ափին կպած:

-Խնոցի-հարոցի, կարագը` ձեզ, թանը` մեզ:

կամ`

-Հարի-հարի խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:

Տեքստը ռիթմիկ արտասանելով, առաջին երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ երկրորդ երեխան թեքվում է ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին: Ապա երկրորդ երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ առաջին երեխան ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին:

Խաշիլ ճաշ

10 ևավելի հոգով կիսաշրջան են կազմում երեխաները, որոնցից առաջինը մայր է կոչվում: Մեկը թռչուն դառնալով՝ նստում է կիսաշրջանի մեջտեղում , և հողի վրա զանազան նկարներ է ձևացնում: Կիսաշրջանը մոր առաջնորդությամբ պտտվում է նրա շուրջը: Մայրը թռչունին հարցնում է.

— Ա՜յ թռչուն, ա¯յ թռչուն, էդ ի՞նչ ես եփում:

— Խաշիլփափա, — պատասխանում է թռչունը:

— Ո՞ւմ համար

— Իմ ճուտերի:

— Կտա՞ս իմ ճուտերին:

— Չեմ տա, խի կուտամ, թե քաջ են, թող իրենք վերցնեն:

Այս խոսքի վրա մայրը կամ ճուտերից մեկը աշխատում է թռչունին խփել և անպայման վայր գցել, ու հաջողվելու դեպքում խփողն ու խփվողը դերերը փոխում են, իսկ եթե ոչ շարունակում են խաղալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողեցնում են: