Երկարացված օրվա աշխատակարգ 20․01-24․01

Երկուշաբթի 20.01.2020

13:35-15։00 ուսուցողական մուլտֆիլմեր
15:00-15:30  ճաշ
15:30-16:15 տեխնոլոգիական աշխատանք
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00  տուն ճանապարհում

Երեքշաբթի 21․01․2020

13:35-15։00 ազգային խաղեր
15։00-15։30  ճաշ
15։30-16։15 թափառումներ։ բակային աշխատանքներ
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00  տուն ճանապարհում 

Չորեքշաբթի  22․01․2020

13:35-15։00   բնագիտա-տեխնիկական փորձ։ բյուրեղներ
15:00-15:30  ճաշ
15:30-16:15 Մարզական խաղեր: Համագործակցային նախագիծ
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00  տուն ճանապարհում

Հինգշաբթի  23․01․2020

13:35-15:00  մարզական խաղեր
15:00-15:30  ճաշ
15:30-16:15  հեքիաթասություն, քննարկում, վերլուծություն
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00  տուն ճանապարհում

Ուրբաթ  24.01․2020

13:35-15:00  սովորող-սովորեցնող նախագիծ
15:00-15:30  ճաշ
15:30-16:15 թափառումներ։ բակային աշխատանքներ
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00  տուն ճանապարհում

Բնագիտա-տեխնիկական փորձ։ Գունավոր հրաբուխ

Անհրաժեշտ պարագաներ՝

  • 2 ճաշի գդալ սոդա
  • 1 ճաշի գդալ լվացող հեղուկ
  • կերակրի ներկեր
  • 1 բաժակ քացախ
  • 1 բաժակ ջուր

Ընթացքը՝ երկար տարրայի մեջ լցնում ենք 3 ճաշի գդալ սոդա, ավելացնում ենք հեղուկը և մի փոքր կերակրի ներկ։ Ջուրը և քացախը միախառնում ենք այնուհետև կամաց ավելացնում ենք ստացված զանգվածի մեջ։

Բնագիտական փորձ։Գունավոր վարդեր

Անհրաժեշտ պարագաներ՝

  • սպիտակ վարդեր
  • սննդային ներկեր
  • ջուր

Ընթացքը՝ ցողունը բաժանում ենք 4 մասի, յուրաքանչյուր մասը տեղադրում ենք գունավոր ներկով տարայի մեջ(բոլոր 4 մասերը պետք է լինեն տարբեր գույների մեջ):Երբ վարդը ընդունի գույները, անհրաժեշտ է տեղադրել նրա ցողունը սովորական ջրի մեջ և թողնել նրան մի քանի ժամ այնտեղ: 3-4 ժամ անց վարդը պատրաստ է: Այս եղանակով կարող եք գունավորել ցանկացած ծաղիկ։

Մարզական սեմինար-պարապմունք

Այսօրվա սեմինար-պարապմունքը մարզական էր։
Սովորեցինք, թէ ինչպես մեզ շրջապատող առարկաներից խաղեր ստանալ ու անցկացնել մարզական պարապմունք երեխաների հետ։ Իսկ վերջում մի լավ մարզվեինք։
Լուսանկարների համար շնորհակալություն՝ Արմինե Թոփչյանին և Նունե Խաչիկօղլյանին։

Նկարչության այլընտրանքային միջոց. Սովորող-սովորեցնող նախագիծ

  • Տևողությունը՝ մեկ օր,
  • Մասնակիցներ՝  Հարավային դպրոցի 3.2 և 1.1 դասարանի երկարացված օրվա ճամբարականներ,
  • Նպատակը՝ կրտսեր ընկերներին սովորեցնել ինչպես կարելի է աղի և գունավոր կավիճի օգնությամբ ներկել պատկերները, ծանոթանալ նկարչության ալտերնատիվ տարբերակներին:
  • Անհրաժեշտ նյութեր՝  աղ, գունավոր կավիճներ և սոսինձ,

Նախագծի անցկացման ընթացքը. 3.2 դասարանի սովորողները՝ իրենց հետ ունենալով աղ և գունավոր կավիճներ, կայցելեն 1.1 դասարանի ճամբարականներին, կսովորեցնեն ինչպես գունավորել կավիճը։ Սովորողներից պահանջվում է կավիճով ներկել, գունավորել աղը, այնուհետև իրենց կողմից ընտրված պատկերը սոսնձել և գունավոր աղը տեղափոխել սոսնձված հատվածի վրա։

Երկարացված օրվա կազմակերպիչներ ՝
Մարիամ Միրզոյան
Էլիզաբեթ Ադիկյան

Գրիմ եղբայրներ։Բրեմենյան երաժիշտներ

Բրեմենյան երաժիշտներ

Մարդու մեկը մի էշ է ունենում: Տարիներ շարունակ էս էշը լիքը պարկեր է կրում ջրաղաց, էնտեղից էլ տուն, բայց մի օր էլ պառավում է ու չի կարողանում աշխատել:
Տերը մտածում է, որ անտեղի է կերակրում նրան, և էշը, երբ նկատում է, որ վատ են իր գործերը, վեր է կենում ու փախչում տիրոջ մոտից, որ Բրեմեն գնա: Մտածում է, թե էնտեղ կհաջողվի թափառաշրջիկ երաժիշտ դառնալ:
Մի քիչ որ գնում է, ճանապարհին մի որսորդական շուն է հանդիպում: Լեզուն կախ գցած շունը ընկած է լինում գետնին, երևի շատ վազելուց հոգնած է լինում:
-Ինչու՞ ես էդպես ծանր շնչում, քեռի Քուչի,- հարցնում է էշը:
-Օ՜ֆ,- պատասխանում է շունը,- պառավել եմ, օր օրի ավելի եմ թուլանում, էլ չեմ կարողանում որսի գնալ, դրա համար էլ տերս որոշել է սպանել ինձ, բայց ես փախել եմ: Հիմա ոնց եմ մի կտոր հաց վաստակելու:
— Գիտես ինչ,- ասում է էշը,- ես գնում եմ Բրեմեն, ուզում եմ թափառաշրջիկ երաժիշտ դառնամ, դու էլ արի, երաժիշտ կդառնաս: Ես վին եմ նվագում, դու էլ թմբուկ կզարկես: Շունը հաճույքով համաձայնում է, ու վեր են կենում միասին գնում: նում են, գնում, մեկ էլ հանդիպում են մի կատվի, որ տխուր նստել է ճամփեզրին, ամպի պես սևակնել:
— Հը՞, փիսո Խաթուն, ինչո՞ւ ես տխուր, վատ բա՞ն է պատահել, հարցնում էշը:
— Ինչպես չտխրեմ, երբ վերջս եկել է,- պատասխանում է կատուն,- պառավել եմ, ատամներս թափվել են, ժամանակն է, որ նստեմ վառարանին ու մռռամ, ոչ թե մուկ բռնեմ: Տիրուհիս ուզում էր ինձ ջուրը գցի, խեղդի, բայց ես փախա: Ի՞նչ խորհուրդ կտաս, ո՞ւր գնամ, ինչպե՞ս ապրեմ:
-Մեզ հետ արի Բրեմեն, դու գիշերային համերգներ տալու վարպետ ես, թափառաշրջիկ երաժիշտ կդառնաս: Կատվին դուր է գալիս առաջարկությունը, միասին ճանապարհ են ընկնում: Մեր փախստականները, երբ անցնելիս են լինում մի բակի մոտով, տեսնում են դարպասի գլխին մի աքլոր է նստած ու կոկորդով մեկ ծուղրուղու է կանչում:
— Ինչո՞ւ ես կոկորդ պատռում,- հարցնում է էշը:- Ի՞նչ է պատահել:
— Լավ եղանակ է լինելու,- պատասխանում է աքլորը:- Էսօր աստվածածնի օրն է. նա լվացել է փոքրիկ Քրիստոսի շապիկը, ուզում է չորացնի: Միևնույն է, տիրուհիս խիղճ չունի. վաղը կիրակի է, առավոտյան հյուրեր են գալու, խոհարարուհուն պատվիրել են ապուր եփյել, էսօր երեկոյան գլուխս կտրելու են: Դրա համար էլ քանի դեռ կարող եմ, կանչում եմ:
— Ահա թե ինչ, աքլորիկ, կարմիր­կատարիկ, արի մեզ հետ, Բրեմեն ենք գնում: Միևնույն է, մահից ավելի վատ բան չկա, դու լավ ձայն ունես, եթե միանաս մեզ, գործներս հաջող կգնա: Աքլորին դուր է գալիս առաջարկը, ու նրանք չորսով ճանապարհ են ընկնում: Բայց էդ օրը Բրեմեն չեն հասնում, երեկոյան մտնում են անտառ ու որոշում գիշերը մնալ էդտեղ: Էշն ու շունը պառկում են մեծ ծառի տակ, իսկ կատուն ու աքլորը նստում են ճյուղին: Աքլորը թառում է ծառի բարձր կատարին, որտեղ իր համար շատ ավելի ապահով է: Քնելուց առաջ նայում է շուրջն ու նրան թվում է, թե հեռվում լույս է երևում, ձայն է տալիս, թե մոտերքում տուն կա, լույսը երևում է:
— Պետք է գնալ էդ տուն, էստեղ ապահով չի: Իսկ շունը մտածում է, որ մի քանի կտոր ոսկորն ու միսը չէր խանգարի իրեն, և վեր են կենում ու գնում դեպի լույսը: Շուտով նկատում են, որ լույսը գնալով պայծառանում է ու մեծանում: Երբ տեղ են հասնում, պարզվում է, որ դա ավազակների որջն է: Էշը, որ մեջների ամենաբարձրահասակն էր, մոտենում է պատուհանին ու ներս նայում:
— Հը, էշ ի՞նչ ես տեսնում,-հարցնում է աքլորը:
— Տեսնում եմ` ճոխ սեղան է բացված, համեղ­համեղ ուտելիքներ ու խմիչքներ են դրված, ավազակներն էլ սեղանի շուրջը նստած` վայելում են:
— Երևի մեզ համար էլ մի բան կճարվի,- ասում է աքլորը:
— Այո, իհարկե, միայն թե կարողանանք էնտեղ ընկնել,- ասում է էշը: Ու գազանները նստած` տալիս են առնում, թե ինչպես անեն, որ ավազակներին փախցնեն: Վերջապես հնարը գտնում են: Որոշում են` էշը առջևի ոտքերը դնի պատուհանին, շունը բարձրանա նրա վրա, կատուն` շան վրա, իսկ աքլորը թող թռչի ու նստի կատվի գլխին: Էդպես էլ անում են: Պայմանական նշանը տալուն պես սկսում են աղմուկը. էշը խռնչում է, շունը` հաչում, կատուն` մլավում, իսկ աքլորը` երգում, ծուղրուղու կանչում: Հետո պատուհանից էնպես են ներս խուժում, որ ապակիները զնգզնգում են: Սոսկալի ձայնից վախեցած ավազակները վեր են թռչում տեղներից` կարծելով, թե ուրվական է հայտնվել, սարսափահար փախչում են անտառ:
Էդ ժամանակ մեր չորս ընկերներն առոք­փառոք սեղան են նստում, ամեն մեկն ընտրում է իր սրտի ուզածը, սկսում քեֆ անել: Կուշտ ուտելուց հետո չորս երաժիշտները հանգցնում են լույսը, և ամեն մեկն իրեն հարմար գիշերելու տեղ է ընտրում: Էշը պառկում է գոմաղբի կույտի վրա, շունը` դռան ետևում, կատուն` վառարանի մոխրի մոտ, իսկ աքլորը` թառին ու, քանի որ երկար ճանապարհից հոգնած են լինում, անմիջապես քնում են: Երբ կեսգիշերն անց է կենում, ավազակներր հեռվից նկատում են, որ տանն այլևս լույս չի վառվում, կարծես թե ամեն ինչ խաղաղ է, սիրտ են առնում: Ավազակապետն ասում է. Վախենալու բան չկա,- և իր մարդկանցից մեկին ուղարկում` տեսնի ինչն ինչոց է: Սա տեսնում է` ամեն ինչ խաղաղ­հանգիստ է, մտնում է խոհանոց, որպեսզի լույսը վառի: Նրան թվում է, թե կատվի շողշողուն աչքերը այրվող ածուխներ են, կրակխառնիչը մոտեցնում է, որ խառնի ու վառի կրակը: Բայց կատուն կատակներ չի սիրում, թռչում է ուղիղ ավազակի երեսին, փշշացնում ու ճանկռոտում:
Ավազակը վախենում է, ուզում է փախչել ետնամուտքից, շունն էլ հենց էդ դռան ետևն է լինում պառկած, վեր է թռչում, կծում նրա ոտքը: Ավազակը վազ է տալիս բակի միջով, գոմաղբի կույտի մոտով անցնելիս էշը քացի է տալիս. աքլորն էլ աղմուկից արթնանում է ու թառից ուժգին ծուղրուղու կանչում:
Ավազակը գլխապատառ վազում է ընկերների մոտ, ասում.
— 0՜, տանը մի սարսափելի վհուկ կար, էնպես փչեց երեսիս, ճանկռտեց իր երկար մագիլներով, քիչ մնաց ուշքս գնար, իսկ դռան մոտ դանակր ձեռքին մի մարդ էր կանգնած, անցնելիս կտրեց ոտքս, բակում էլ մի սև հրեշ կար, մահակով էնպես խփեց, որ շշմեցի, իսկ տանիքի գլխին, դատավորը նստած` գոռում էր. «Էստեղ բերեք գողին»: Հազիվ կարողացա փախչել: էդ օրվանից հետո ավազակները վախենում են ու այլևս չեն վերադառնում, իսկ Բրեմենի չորս երաժիշտներին տունն էնքան է դուր գալիս, որ էլ չեն ուզում հեռանալ: Էս հեքիաթը ամենավերջին պատմողը ամեն ինչ իր աչքով է տեսել:

Երկարացված օրվա աշխատակարգ 13․01-17․01

Երկուշաբթի 13.01.2020

13:35-15։00 բնագիտա-տեխնիկական փորձեր
15:00-15:30  ճաշ
15:30-16:15  զարգացնող խաղեր
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00  տուն ճանապարհում

Երեքշաբթի 14․01․2020

13:35-15։00  Նկարչության այլընտրանքային միջոց. Սովորող-սովորեցնող նախագիծ
15։00-15։30  ճաշ
15։30-16։15 հեքիաասություն, վերլուծում, քննարկում
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00  տուն ճանապարհում 

Չորեքշաբթի  15․01․2020

13:35-15։00   ուսուցողական մուլտֆիլմերի դիտում
15:00-15:30  ճաշ
15:30-16:15  աշխատանք պլաստիլինով
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00  տուն ճանապարհում

Հինգշաբթի  16․01․2020

13:35-15:00  տեխնոլոգիական հմտությունների զարգացում
15:00-15:30  ճաշ
15:30-16:15  մարզական խաղեր
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00  տուն ճանապարհում

Ուրբաթ  17.01․2020

13:35-15:00  ուսուցողական մուլտֆիլմերի դիտում
15:00-15:30  ճաշ
15:30-16:15  աշխատանք գունավոր մատիտներով
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00  տուն ճանապարհում

Սեմինար-պարապմունք։ Երեխաների ու նրանց կրթական կարիքների բազմազանությունը

Սեմինար-պարապմունքի խնդիրն էր ՝

• ճանաչել հաճախ հանդիպող առանձնահատկությունների
բնութագրերը,
• յուրացնել նրանց հետ աշխատանքի յուրահատկությունները

Թեմաներն էին ՝

  • Հիպերակտիվություն
  • Լսողության, տեսողության խանգարում
  • Մտավոր զարգացման խանգարում
  • Գրավոր խոսքի խանգարումներ
  • Տեղաշարժման դժվարություններ ունեցող անձիք
  • Օժտվածություն
  • Աուտիզմ

Տեղաշարժման դժվարություններ. խորհուրդներ ուսուցչին

  • Ստեղծել պայմաններ, որոնք հնարավորություն կստեղծեն տեղաշարժման դժվարություն ունեցող երեխաներին, մյուսների հետ մասնակցել դասերին:
  • Անհրաժեշտության դեպքում օգնել երեխային փոխելու իր դիրքը:
  • Ուշադիր լսել աշակերտին, չհասկանալու դեպքում խնդրել կրկնել
  • հարցը, լինել համբերատար:

Լսողության խնդիրներ. խորհուրդներ ուսուցչին

  • Երեխաների մի մասը հեշտությամբ է կարդում շուրթերից, ուստի խոսել պարզ, հստակ արտաբերելով հնչյունները:
  • Փորձել որոշ հասկացություններ նշանակող ժեստեր սուրդոմանկավարժի օգնությամբ սովորել և կիրառել:
  • Երեխաներին նստացնել շրջանաձև, որպեսզի նրանք կարողանան տեսնել բոլորի դեմքերը: Դա կօգնի նրանց «կարդալ» բոլորի շուրթերից և հասկանալ:

Տեսողության խնդիրներ. խորհուրդներ ուսուցչին

  • . Խոսել հստակ, իրերն ու գործողությունները նկարագրելով նախապես ցույց տալ ուսումնական կամ աշխատանքային տարածքը:
  • Դասասենյակում եղած իրերը չտեղաշարժել, իսկ տեղաշարժելու դեպքում` նախազգուշացնել:

Հիպերակտիվություն. խորհուրդներ ուսուցչին

  • Շարժողական գերակտիվություն ցուցաբերող աշակերտներին թույլ տալ դասերի ժամանակ քայլել, դրսևորել շարժողական ակտիվություն:
  • Լինել հետևողական:
  • Նախապես ներկայացնել գործողություններն ու նրանց հաջորդականությունը: