
Հատված Հովհաննես Թումանյանի <<Անբան Հուռին>> հեքիաթից։
Հեղինակ — Լինում է, չի լինում մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։
Աղջիկ — Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։
Հեղինակ — Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կըռկըռում են։
Գորտեր — Փե՛փել… Կե՛կել… Փե՛փել… Կե՛կել…
Աղջիկ — Վո՜ւյ, աղջի Փեփել, Կեկել, որ բամբակը բերեմ ձեզ տամ՝ կգզեք…
Գորտեր — Բե՛ր, բե՛ր, բե՛ր…
Աղջիկ — Դե գզեցեք, մանեցեք։ Մի քանի օրից ետ կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։