- Տևողությունը՝ մեկ օր,
- Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3.2 և 1.1 դասարանի երկարացված օրվա ճամբարականներ,
- Նպատակը՝ կրտսեր ընկերներին սովորեցնել ինչպես կարելի է աղի և գունավոր կավիճի օգնությամբ ներկել պատկերները, ծանոթանալ նկարչության ալտերնատիվ տարբերակներին:
- Անհրաժեշտ նյութեր՝ աղ, գունավոր կավիճներ և սոսինձ,
Նախագծի անցկացման ընթացքը. 3.2 դասարանի սովորողները՝ իրենց հետ ունենալով աղ և գունավոր կավիճներ, կայցելեն 1.1 դասարանի ճամբարականներին, կսովորեցնեն ինչպես գունավորել կավիճը։ Սովորողներից պահանջվում է կավիճով ներկել, գունավորել աղը, այնուհետև իրենց կողմից ընտրված պատկերը սոսնձել և գունավոր աղը տեղափոխել սոսնձված հատվածի վրա։
Երկարացված օրվա կազմակերպիչներ ՝
Մարիամ Միրզոյան
Էլիզաբեթ Ադիկյան