Սեմինար-պարապմունք։ Երեխաների ու նրանց կրթական կարիքների բազմազանությունը

Սեմինար-պարապմունքի խնդիրն էր ՝

• ճանաչել հաճախ հանդիպող առանձնահատկությունների
բնութագրերը,
• յուրացնել նրանց հետ աշխատանքի յուրահատկությունները

Թեմաներն էին ՝

  • Հիպերակտիվություն
  • Լսողության, տեսողության խանգարում
  • Մտավոր զարգացման խանգարում
  • Գրավոր խոսքի խանգարումներ
  • Տեղաշարժման դժվարություններ ունեցող անձիք
  • Օժտվածություն
  • Աուտիզմ

Տեղաշարժման դժվարություններ. խորհուրդներ ուսուցչին

  • Ստեղծել պայմաններ, որոնք հնարավորություն կստեղծեն տեղաշարժման դժվարություն ունեցող երեխաներին, մյուսների հետ մասնակցել դասերին:
  • Անհրաժեշտության դեպքում օգնել երեխային փոխելու իր դիրքը:
  • Ուշադիր լսել աշակերտին, չհասկանալու դեպքում խնդրել կրկնել
  • հարցը, լինել համբերատար:

Լսողության խնդիրներ. խորհուրդներ ուսուցչին

  • Երեխաների մի մասը հեշտությամբ է կարդում շուրթերից, ուստի խոսել պարզ, հստակ արտաբերելով հնչյունները:
  • Փորձել որոշ հասկացություններ նշանակող ժեստեր սուրդոմանկավարժի օգնությամբ սովորել և կիրառել:
  • Երեխաներին նստացնել շրջանաձև, որպեսզի նրանք կարողանան տեսնել բոլորի դեմքերը: Դա կօգնի նրանց «կարդալ» բոլորի շուրթերից և հասկանալ:

Տեսողության խնդիրներ. խորհուրդներ ուսուցչին

  • . Խոսել հստակ, իրերն ու գործողությունները նկարագրելով նախապես ցույց տալ ուսումնական կամ աշխատանքային տարածքը:
  • Դասասենյակում եղած իրերը չտեղաշարժել, իսկ տեղաշարժելու դեպքում` նախազգուշացնել:

Հիպերակտիվություն. խորհուրդներ ուսուցչին

  • Շարժողական գերակտիվություն ցուցաբերող աշակերտներին թույլ տալ դասերի ժամանակ քայլել, դրսևորել շարժողական ակտիվություն:
  • Լինել հետևողական:
  • Նախապես ներկայացնել գործողություններն ու նրանց հաջորդականությունը: