Ամիսը՝ Հունվարի 2020
Անբան Հուռին

Հատված Հովհաննես Թումանյանի <<Անբան Հուռին>> հեքիաթից։
Հեղինակ — Լինում է, չի լինում մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։
Աղջիկ — Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։
Հեղինակ — Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կըռկըռում են։
Գորտեր — Փե՛փել… Կե՛կել… Փե՛փել… Կե՛կել…
Աղջիկ — Վո՜ւյ, աղջի Փեփել, Կեկել, որ բամբակը բերեմ ձեզ տամ՝ կգզեք…
Գորտեր — Բե՛ր, բե՛ր, բե՛ր…
Աղջիկ — Դե գզեցեք, մանեցեք։ Մի քանի օրից ետ կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։
Շունն ու կատուն
Հատված Հովհաննես Թումանյանի <<Շունն ու կատուն>> լեգենդից
Հեղինակ
Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց
Ու մուշտարու վըրա թընդաց.
Աղջիկներ
— Ցուրտը տարա՞վ… վա՛հ, տընա՜շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:
Տղաներ
— Դե հե՜ր օրհնած, Էտե՜նց ասա,
Էդ բարկանալդ Էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ՝ ասա՜ էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,
Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՜մ, հա՜մ, հա՜մ, հա՜մ,
Քանի՞, ա՜խպեր, գընամ ու գամ…
Ուսումնական ձմեռ։ Նախագծեր
Երկարացված օրվա կազմակերպում
- մարզական ստուգատես
- ազգագրական, մշակութային ստուգատես
- բնագիտա-տեխնիկական փորձ։ Գունավոր հրաբուխ
- բնագիտա-տեխնիկական փորձ։ Բյուրեղներ
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում
- ուսուցողական մուլտֆիլմերի դիտում
- ուսուցողական մուլտֆիլմերի դիտում մաս 2
- զարգացնող խաղեր
- թափառումներ։ բակային աշխատանքներ
- սովորող-սովորեցնող
Թատրոնի ընտրությամբ գործունեություն
Սովորող-սովորեցնող նախագիծ։ Թղթե դինոզավրներ
Հարավային դպրոցի 1.1-ին և 5-րդ դասարանի սովորողների հետ միասին իրականացրեցինք սովորող-սովորեցնող նախագիծ։ 5-րդ դասարանի սովորողները փոքրիկներին սովորեցրեցին, թէ ինպես կարելի է թղթից դինոզավր պատրաստել։ Ընթացքը կարող եք դիտել տեսանյութում՝
Ուսումնական ճամփորդություն։ Ֆիլմդիտում
Վայրը՝ <<Cinema Star>> կինոթատրոն, Դալմա գարդեն մոլ
ժամանակահատվածը՝ հունվարի 29, ժամը 10։00- 13։00
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողներ
Նպատակը՝
- ուսումնասիրել անիմացիոն ֆիլմերը, դերակատարումները,
- օտար լեզվով ֆիլմ դիտելու և հասկանալու կարողությունների զարգացում
Երկարացված օրվա աշխատակարգ 29․01-01․02
Չորեքշաբթի 29.01.2020
13:35-15։00 ազգային խաղեր
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 տեխնոլոգիական հմտությունների զարգացում
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում
Հինգշաբթի 30․01․2020
13:35-15։00 բնագիտական փորձ։Գունավոր վարդեր
15։00-15։30 ճաշ
15։30-16։15 մարզական խաղեր
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում
Ուրբաթ 31․01․2020
13:35-15։00 Գրիմ եղբայրներ։Բրեմենյան երաժիշտներ
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 թափառումներ։ Բակային աշխատանքներ
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում
Մարզական խաղեր: Համագործակցային նախագիծ
Հարավային դպրոցի 3.2, 5-րդ, 1.1-ին դասարանի սովորողների հետ միասին ունեցանք համագործակցային նախագիծ:
Խաղը մեծ հետաքրքրություն առաջացրեց երեխաների մոտ և բավական դրական էմոցիաներ ստացան:
Ամփոփումը տեսանյութում՝
Մարզական խաղեր: Համագործակցային նախագիծ
Տևողությունը՝ մեկամսյա,
Մասնակիցներ՝ 1.1, 3.2 և 5-րդ դասարանի սովորողներ,
Միջավայրը՝ մարզադահլիճ,
Նպատակը՝
- թիմային խաղ գաղափարի զարգացում,
- մարմնակողմնորոշիչ, տեսատարածական հմտությունների զարգացում,
- մարզական հմտությունների զարգացում,
Նախագծի արդյունքները կամփոփվի կազմակերպիչների բլոգներում.