Սեպտեմբեր ամսից աշխատում եմ Հարավային դպրոց-պարտեզում, որպես երկարացված օրվա կազմակերպիչ նաև ղեկավարում եմ թատրոնի ընտրությամբ գործունեության խումբը։ Թատրոնի գործունեության խմբի հետ ավելի հեշտ ստացվեց աշխատանքը, միանգամից ընտելացանք ու սիրեցինք իրար։ Երեխաները շատ սիրով են հաճախում դասերին, շատ ոգևորված ու ամեն անգամ նոր մտքերով։ Երկարացված օրվա կազմակերպման առաջին մեկ ամիսը մի փոքր բարդ ընթացավ, բայց կարողացա շահել երեխաների սերն ու վստահությունը, միասին փորձեցինք շատ ու շատ հետաքրքիր մտքեր իրագործել, որոշ մտքեր էլ չկարողացանք իրագործել, զուտ այն պատճառով, որ դեռ փոքր են ու չեն տիրապետում տեխնիկական տարբեր հմտությունների։Այդ ուղղությամբ նույպես տանում եմ աշխատանքներ։