Երկարացված օրվա ճամբարի շաբաթվա գործունեություն 18.11-22.11

Երկուշաբթի 18.11.2019

13:35-14:00  ինքնակրթության ժամ
14։00-15։00 տեխնոլոգիական աշխատանք պատրաստում ենք բացիկներ
15:00-15:30  ճաշ
15:30-16:15  տեխնոլոգիական աշխատանք պատրաստում ենք բացիկներ
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00  տուն ճանապարհում

Երեքշաբթի 19․11․2019

13:35-14։00  հեքիաթասություն
14։00-15։00  պատկերում ենք հեքիաթը
15։00-15։30  ճաշ
15։30-16։15  զարգացնող խաղեր
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00  տուն ճանապարհում 

Չորեքշաբթի 20․11․2019

13:35-14։00  ինքնակրթության ժամ
14։00-15։00  աշխատանք պլաստիրինով
15:00-15:30  ճաշ
15:30-16:15  բակային խաղեր
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00  տուն ճանապարհում

Հինգշաբթի  21․11․2019

13:35-15։00  պատրաստում ենք խմորե խաղալիքներ
15:00-15:30  ճաշ
15:30-16:15  պատրաստում ենք խմորե խաղալիքներ
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00  տուն ճանապարհում

Ուրբաթ  22.11․2019

13:35-15:00  գունավորում ենք խաղալիքները   
15:00-15:30  ճաշ
15:30-16:15  գունավորում ենք խաղալիքները   
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00  տուն ճանապարհում

Փոքրիկ Սեբաստացիներն անտառապարկում

Հարավային դպրոցի 1․1-ին և 2․1-ին դասարանի սովորողների հետ միասին այցելեցինք անտառապարկ, մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ ուսումնասիրում էին ամեն մի ծառ, ամեն մի տերև։ Շրջեցինք այգու ամբողջ տարծքով, երգեցինք, արտասանեցինք։ Իսկ վերջում երեխաները նկարեցին օրվա իրենց տպավորությունները։

Ամփոփումը տեսանյութում՝

Սեմինար պարապմունք։ Արշավային հմտություններ և գույքի ընտրություն

Ասօրվա սեմինարն անցկացրեցինք Արևելյան դպրոցի սարալանջում։
Թեման՝ արշավային հմտություններն ու գույքի ընտրությունն էր։
Վարում էր Սուրեն Դանիելյանը, նա մեզ պատմեց լեռնագնացության, բարձունքներ հաղթահարելու, արշավային հմտությունների, գույքի ընտրության և վրանների ամրացման մասին։

Խմորե խաղալիքներ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի առաջին դասարանի սովորողներ

Անհրաժեշտ պարագաներ՝

  • ալյուր
  • աղ
  • կիտրոնի աղ
  • ձեթ
  • ջուր

Նպատակը՝
զարգացնել երևակայությունը, ստեղծագործական միտքը, հաշվողականությունը, տեղեկանալ որ կարելի է պատրաստել էկոլոգիապես մաքուր և անվտանգ պլաստիրին։

Ընթացքը՝
բաղադրիչները ճիշտ չափաքանակով խառնել, պատրաստել խմոր, հավասար բաժանել բոլոր ներկա երեխաներին, որից հետո նրանք կպատրաստեն իրենց ցանկացած խաղալիքը և կթողնենք չորանա 1 օր։ Հաջորդ օրը գունավորում ենք խաղալիքները։

«Ջրվեժ» անտառապարկ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի առաջին դասարանի սովորողներ

Օրը՝ նոյեմբերի 14, ժամը՝ 10.00 — 14:00

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (անպայման տաք հագուստ)
  • ձեռնոցներ, աղբի տոպրակ
  • թաց ու չոր անձեռոցիկ
  • նկարչական ալբոմ, գունավոր մատիտներ
  •  մրգեր, ջուր
  • հեռադիտակ, խոորացույց

Նպատակը՝  «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն»,  «Աշուն» նախագծերի իրականացմամբ նպաստել շրջակա միջավայրի ճանաչմանն ու բարելավմանը, իրականացնել նկարչական պլեներ:

Խնդիրները՝

  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
  • պահպանել հիգիենայի կանոնները, մաքրել շրջակա տարածքը.
  • ստանալ որոշ բնագիտական-ճանաչողական տեղեկություններ (ճանաչել ու տարբերել ծառ, թուփ, տերև, ճյուղ…. հասկացությունները).
  • բանավոր խոսքի զարգացում.
  • դիտարկելու, համեմատություններ անելու հմտությունների զարգացում.
  • կարողանալ պատմել տեսածի լսածի մասին

Ճամփորդության նկարագրություն

  • Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին,
  • դասավորում ենք ճամփորդական պայուսակը. ի՞նչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչո՞ւ
  • զրուցում ենք անտառի, ծառերի մասին

Ճամփորդության ընթացքը.

Դիտարկում են եղանակային տարբերություններն ու նմանությունները
Քայլարշավ «Ջրվեժ» անտառապուրակում.
Սովորողների հետ քայլում ենք անտառապուրակում, ծանոթանում են ծառերին, թփերին, փորձում են գտնել իրենց ծանոթ ծառեր, թփեր:
Իրականացնելու ենք  նկարչական պլեներ:
Իրականացնելու ենք   միջավայրի խնամք

Աշնանային ընթերցումներ անտառում. Միասին ընթերցում ենք «Ծիածան» և «Չորս եղանակ» բանաստեղծությունները:

Ամփոփում՝

  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
  • նկարել դուր եկած տեսարանը
  • տեսանյութն ու պատումները կտեղադրեմ բլոգում, ենթակայքում

Հեքիաթ։ Ոսկե կարասը

1-ին դասարանի սովորողների համար ընթերցեցի <<Ոսկե կարասը>> հեքիաթը, որից հետո հեքիաթը բաժանեցինք երկու մասի՝ առաջին մասում երեխաները նկարեցին երկու հողագործներին և ոսկով լի կարասը, իսկ երկրորդ մասում նկարեցին թագավորին և նույն կարասը օձերով լի։

Երկարացված օրվա ճամբարի շաբաթվա գործունեություն 11.11-15.11

Երկուշաբթի 11.11.2019
13:35-15:00  ինքնակրթության ժամ
15:00-15:30  ճաշ
15:30-16:15  ստեղծագործական ժամ՝ պատրաստում ենք հեքիաթի հերոսներին խումբ 1-ին
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00  տուն ճանապարհում

Երեքշաբթի 12․11․2019
13:35-15։00  ստեղծագործական ժամ՝ պատրաստում ենք թաղարներն ու տնկում բույսերը
15։00-15։30  ճաշ
15։30-16։15  նկարում ենք օրվա տպավորությունները
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00  տուն ճանապարհում 

Չորեքշաբթի 13․11․2019
13:35-15։00  ստեղծագործական ժամ՝ պատրաստում ենք հեքիաթի հերոսներին՝ խումբ 2-րդ
15:00-15:30  ճաշ
15:30-16:15  բակային աշխատանքներ
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00  տուն ճանապարհում

Հինգշաբթի  14․11․2019
13:35-15։00  խնամում ենք մեր տնկած բույսերն ու բերում վերջնական տեսքի
15:00-15:30  ճաշ
15:30-16:15  զարգացնող խաղեր
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00  տուն ճանապարհում

Ուրբաթ 15.10․2019
13:35-15:00  բեմադրում ենք մեր հորինած հեքիաթը
15:00-15:30  ճաշ
15:30-16:15  աշխատանք պլաստիլինով
16:15-16։30  միջավայրի խնամք
16։30-17։00  տուն ճանապարհում

Սեբաստացու օրեր Կրթահամալիրի տոն Փոքրիկ էտյուդ — ներկայացում

Մասնակիցներ— 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ
Վայր՝ Հարավային դպրոց
Ժամանակահատվածը՝ Նոյեմբերի 4-15-ը

Նպատակը՝ զարգացնել երեխաների

  • երևակայությունը
  • տրամաբանությունը
  • պլաստիկան
  • ուշադրությունը
  • կենտրոնացումը
  • կերպարային մտածողությունը

Ընթացքը․ սովորողներին հանձնարարվում է մտածել էտյուդ, որն իր մեջ կներառի հանրային խնդիր, կունենա տրամաբանական սկիզբ, զարգացում և ավարտ։ Մշակում ենք ստեղծված էտյուդը, և բեմադրում։Սովորողներից յուրաքանչյուրն ստանում է անհատական խնդիր՝ ստեղծել յուրօրինակ կերպար։

Արդյունքը և ամփոփումը տեսանյութում՝