Այսօրվա սեմինարը անցկացրեցինք Մայր դպրոցի մարմնամարզական փոքր դահլիճում, վարեց՝ Քրիստինե Սահակյանցը։
Սեմինարի նպատակն էր ձևավորել առաջին բուժօգնության կազմակերպման կարողություններ։
Թեմաները ՝
- ջերմային ցնցումներ
- բարձր ջերմաստիճանից առաջացած ջերմային խանգարումներ
- շնչառության սուր խանգարումներ
- գիտակցություն, գիտակցության խանգարման ձևեր
Ծրագիրը հիմնված էր խմբում, կենցաղում, հասարակական վայրերում և այլուր ծագող առողջագիտական և հիգիենայի կանոնների պահպանման կարիքների դիտարկման ,կիրառման ,փորձի փոխանակման սկզբունքների հիման վրա: