Վարպետության դաս։ Առաջին բուժօգնություն

Այսօրվա սեմինարը անցկացրեցինք Մայր դպրոցի մարմնամարզական փոքր դահլիճում, վարեց՝ Քրիստինե Սահակյանցը։
Սեմինարի նպատակն էր ձևավորել առաջին բուժօգնության կազմակերպման կարողություններ։


Թեմաները ՝

  • ջերմային ցնցումներ
  • բարձր ջերմաստիճանից առաջացած ջերմային խանգարումներ
  • շնչառության սուր խանգարումներ
  • գիտակցություն, գիտակցության խանգարման ձևեր

Ծրագիրը հիմնված էր խմբում,  կենցաղում, հասարակական վայրերում և այլուր ծագող առողջագիտական և հիգիենայի կանոնների պահպանման կարիքների դիտարկման ,կիրառման ,փորձի փոխանակման սկզբունքների հիման վրա:

Ձեռագործ կրծքազարդեր

Մասնակիցներ— 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ
Վայր՝ Հարավային դպրոց
Ժամանակահատվածը՝ Նոյեմբերի 4-15-ը

Նպատակը՝

  • զարգացնել ստեղծագործական երևակայությունը
  • ձեռք բերել կար ու ձևի հմտություններ
  • կարողանալ պատրաստել ձեռագործ աշխատանքներ

Ընթացքը՝ ձեռքի տակ եղած կտորներից, թղթերից, թելերից, կոճակներից, հուլունքներից, պատրաստում ենք ձեռագործ կրծքազարդեր, մազակալներ, ականջողեր, թևնոցներ։