Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի առաջին դասարանի սովորողներ
Անհրաժեշտ պարագաներ՝
- ալյուր
- աղ
- կիտրոնի աղ
- ձեթ
- ջուր
Նպատակը՝
զարգացնել երևակայությունը, ստեղծագործական միտքը, հաշվողականությունը, տեղեկանալ որ կարելի է պատրաստել էկոլոգիապես մաքուր և անվտանգ պլաստիրին։
Ընթացքը՝
բաղադրիչները ճիշտ չափաքանակով խառնել, պատրաստել խմոր, հավասար բաժանել բոլոր ներկա երեխաներին, որից հետո նրանք կպատրաստեն իրենց ցանկացած խաղալիքը և կթողնենք չորանա 1 օր։ Հաջորդ օրը գունավորում ենք խաղալիքները։