Նպատակը ՝
- զարգացնել երևակայությունը
- զարգացնել ստեղծագործելու ունակությունը,
- ձևավորել և զարգացնել բեմադրելու կարողություններ
Ժամանակահատվածը՝ 23.10.2019
Վայրը ՝ Հարավային դպրոց
Մասնակիցներ՝ երկարացված օրվա կազմակերպիչներ
Անհրաժեշտ պարագաներ՝
- ձայնաուժեղացուցիչ
- մասիկ կամ գուլպա (պարտադիր)
Ընթացքը՝
1․Ունկընդրելու ենք երաժշտություն, հորինելու ենք երաժշտությանը համապատասխան փոքրիկ պատմություններ։ Համախմբելու ենք լավագույն մտքերն ու բեմադրելու ենք էտյուդ։
2․Մասնակիցները բաժանվում են խմբերի, որոնցից յուրաքանչյուրը ստանում է մի պեսոնաժ (բանջարեղեն,կենդանիներ,մարդ,առարկաներ և այլն )։Առաջադրված պերսոնաժներով հորինում են պատմություն և տեղում բեմադրում ենք այն։
Արդյունքում՝ սեմինար-պարապմունքի մասնակիցները պատկերացում են կազմում, թէ ինչ և ինչպես կարող են ստեղծել փոքրիկ պատմություններ և բեմադրել այն սովորողների հետ։