Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն

Տեխնոլոգիական աշխատանք + թատրոն


Մասնակիցներ
— 1-ին դասարանի սովորողներ
Վայր՝ Հարավային դպրոց
Ժամանակահատվածը՝ Նոյեմբերի 4-15-ը

Նպատակը՝

  • զարգացնել երեխաների ստեղծագործական երևակայությունը
  • խոսքը, տրամաբանությունը
  • ինքնուրույն աշխատելու կարողությունը
  • ուսումնասիրելու կարողությունը
  • հաշվելու կարողությունը

Ընթացքը՝ երեխաների հետ միասին հորինում ենք հեքիաթ , որի կերպարները բանջարեղեններն են։ Հաշվում ենք, թէ քանի բանջարեղեն է մեզ պետք տվյալ հեքիաթի համար, ուսումնասիրում ենք յուրաքանչյուր բանջարեղենի գույնը, համը, տեսքը, օգտակար հատկությունները։
Այնուհետև հաստ ստվարաթղթերից պատրաստում ենք փոքրիկ բանջարեղեն խամաճիկները, գունազարդում և խաղում մեր իսկ հորինած հեքիաթը։
Հետագայում հեքիաթը կարող ենք դարձնել փոքրիկ շրջիկ ներկայացում և ցուցադրել այն պարտեզներում։

Պատրաստում ենք բացիկներ

Մասնակիցներ— 1-ին դասարանի սովորողներ, ծնողներ
Վայր՝ Հարավային դպրոց
Ժամանակահատվածը՝ Նոյեմբերի 4-15-ը

Նպատակը՝

  • զարգացնել ստեղծագործականությունը
  • սովորել ճիշտ օգտագործել մկրատը, քանոնը, սոսինձը

Ցուցահանդես — վաճառք

Մասնակիցներ— 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ
Վայր՝ Հարավային դպրոց
Ժամանակահատվածը՝ Նոյեմբերի 4-15-ը

Նպատակը՝

  • զարգացնել ստեղծագործական երևակայությունը
  • ձեռք բերել կար ու ձևի հմտություններ
  • կարողանալ պատրաստել ձեռագործ աշխատանքներ

Ընթացքը՝ ձեռքի տակ եղած կտորներից, թղթերից, թելերից, կոճակներից, հուլունքներից, պատրաստում ենք ձեռագործ կրծքազարդեր, մազակալներ, ականջողեր, թևնոցներ և այդ ամենը ներկայացնում ենք ցուցահանդես վաճառքի։

Փոքրիկ էտյուդ — ներկայացում

Մասնակիցներ— 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ
Վայր՝ Հարավային դպրոց
Ժամանակահատվածը՝ Նոյեմբերի 4-15-ը

Նպատակը՝ զարգացնել երեխաների

  • երևակայությունը
  • տրամաբանությունը
  • պլաստիկան
  • ուշադրությունը
  • կենտրոնացումը
  • կերպարային մտածողությունը

Ընթացքը․ սովորողներին հանձնարարվում է մտածել էտյուդ, որն իր մեջ կներառի հանրային խնդիր, կունենա տրամաբանական սկիզբ, զարգացում և ավարտ։ Մշակում ենք ստեղծված էտյուդը, և բեմադրում։Սովորողներից յուրաքանչյուրն ստանում է անհատական խնդիր՝ ստեղծել յուրօրինակ կերպար։

3 կարծիք «Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ Երկարացված օրվա ճամբարի շաբաթվա գործունեություն 04.11 — 08.11 — Էլիզաբեթ Ադիկյան

  2. Ծանուցում՝ Երկարացված օրվա ճամբարի գործունեությունը 04.11-08.11 | Անի Ժամհարյանի բլոգ

  3. Ծանուցում՝ Սեբաստացու օրեր Կրթահամալիրի տոն։ Ամփոփում | Էլիզաբեթ Ադիկյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s