Տեխնոլոգիական աշխատանք + թատրոն
Մասնակիցներ— 1-ին դասարանի սովորողներ
Վայր՝ Հարավային դպրոց
Ժամանակահատվածը՝ Նոյեմբերի 4-15-ը
Նպատակը՝
- զարգացնել երեխաների ստեղծագործական երևակայությունը
- խոսքը, տրամաբանությունը
- ինքնուրույն աշխատելու կարողությունը
- ուսումնասիրելու կարողությունը
- հաշվելու կարողությունը
Ընթացքը՝ երեխաների հետ միասին հորինում ենք հեքիաթ , որի կերպարները բանջարեղեններն են։ Հաշվում ենք, թէ քանի բանջարեղեն է մեզ պետք տվյալ հեքիաթի համար, ուսումնասիրում ենք յուրաքանչյուր բանջարեղենի գույնը, համը, տեսքը, օգտակար հատկությունները։
Այնուհետև հաստ ստվարաթղթերից պատրաստում ենք փոքրիկ բանջարեղեն խամաճիկները, գունազարդում և խաղում մեր իսկ հորինած հեքիաթը։
Հետագայում հեքիաթը կարող ենք դարձնել փոքրիկ շրջիկ ներկայացում և ցուցադրել այն պարտեզներում։
Պատրաստում ենք բացիկներ
Մասնակիցներ— 1-ին դասարանի սովորողներ, ծնողներ
Վայր՝ Հարավային դպրոց
Ժամանակահատվածը՝ Նոյեմբերի 4-15-ը
Նպատակը՝
- զարգացնել ստեղծագործականությունը
- սովորել ճիշտ օգտագործել մկրատը, քանոնը, սոսինձը
Ցուցահանդես — վաճառք
Մասնակիցներ— 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ
Վայր՝ Հարավային դպրոց
Ժամանակահատվածը՝ Նոյեմբերի 4-15-ը
Նպատակը՝
- զարգացնել ստեղծագործական երևակայությունը
- ձեռք բերել կար ու ձևի հմտություններ
- կարողանալ պատրաստել ձեռագործ աշխատանքներ
Ընթացքը՝ ձեռքի տակ եղած կտորներից, թղթերից, թելերից, կոճակներից, հուլունքներից, պատրաստում ենք ձեռագործ կրծքազարդեր, մազակալներ, ականջողեր, թևնոցներ և այդ ամենը ներկայացնում ենք ցուցահանդես վաճառքի։
Փոքրիկ էտյուդ — ներկայացում
Մասնակիցներ— 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ
Վայր՝ Հարավային դպրոց
Ժամանակահատվածը՝ Նոյեմբերի 4-15-ը
Նպատակը՝ զարգացնել երեխաների
- երևակայությունը
- տրամաբանությունը
- պլաստիկան
- ուշադրությունը
- կենտրոնացումը
- կերպարային մտածողությունը
Ընթացքը․ սովորողներին հանձնարարվում է մտածել էտյուդ, որն իր մեջ կներառի հանրային խնդիր, կունենա տրամաբանական սկիզբ, զարգացում և ավարտ։ Մշակում ենք ստեղծված էտյուդը, և բեմադրում։Սովորողներից յուրաքանչյուրն ստանում է անհատական խնդիր՝ ստեղծել յուրօրինակ կերպար։