Գունավոր թղթերից պատրաստում ենք զատիկներ։
Նպատակը՝ երեխան սովորում է ճիշտ օգտվել մկրատից և սոսնձից,
սովորում է ինքնուրույն կտրել և փակցնել պատկերները անհրաժեշտ տեղում
Գունավոր թղթերից պատրաստում ենք զատիկներ։
Նպատակը՝ երեխան սովորում է ճիշտ օգտվել մկրատից և սոսնձից,
սովորում է ինքնուրույն կտրել և փակցնել պատկերները անհրաժեշտ տեղում
Վայրը՝ Արմավիրի մարզ, Ծաղկալանջ և Արագած գյուղերի սահմանաեզր Կարմիր (Ղզլ 937մ) լեռ,
Երթուղի՝ Հարավային դպրոց-Մուսալեռ-Զվարթնոց-Վաղարշապատ-Արմավիրի մայրուղի-Գեղակերտ-Ծաղկալանջ 23,7կմ
Ժամկետը՝ Սեպտեմբերի 24 , ժամը ընդհանուր պարապմունքից հետո՝ 09:30
Պատասխանատուներ՝ Գոհար Սմբատյան և Էլիզաբեթ Ադիկյան, Մարգարիտ Հովնանյան և Նաիրուհի Համբարձումյան
Մասնակիցներ՝ 1-1, 1-2 դասարանի սովորողներ, ծնողներ
Նպատակը՝ Հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում», նախագծին: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:
Խնդիրները՝
• Խմբով աշխատելու կարողությունների ձևավորում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
Նախագծի իրականացման փուլերը՝
• Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում
Անհրաժեշտ ճամփորդական իրեր, նյութեր
Նախագծի իրականացումն ըստ գործունեության ոլորտների
Փուլ 1-ին՝ Նախապատրաստում
Խոսք, զրույց, պատումներ ճամփորդության վայրի մասին:
Նախապատրաստական աշխատանքներ դասարանում:
Սննդի կազմակերպում:
Ճամփորդական, արշավային կանոնների մասին զրույց, քննարկում, մշակում:
Ճամփորդության վայրի մասին նյութերի դիտում, ուսումնասիրում:/մյուս դասարանների աշխատանքները/
Փուլ 2-րդ՝ Ճամփորդություն
Ճամփորդության նկարագրություն
1-ին կանգառ՝՝ Զվարթնոց տաճար
2-րդ կանգառ՝ Ծաղկալանջ գյուղ . առաջին դասարնի սովորողների հետ կայցելենք Ծաղկալանջ գյուղ, մեզ կմիանան գյուղի միջնակարգ դպրոցի սովորողներ, տնօրեն Հ. Եգորյան, որից հետո կգնանք Ծաղկալանջ և Արագած գյուղերի սահմանաեզրին գտնվող Կարմիր (Ղզլ )լեռան լանջ՝ առաջին դասարանի սովորողների հետ կքայլենք դեպի լեռը, կուսումնասիրենք տեղանքը, կիրականացնենք Էկո նախագիծ:
Բարձունքի հաղթահարում՝ կհաղթահարենք Կարմիր լեռը(937մ), կերգենք «Արև՛, արև՛, ե՛կ, ե՛կ» երգը : Միասին կիրականացնենք աշնանային պլեներ՝ լեռան գագաթից, լանջից բացվում է աշնանային Ծաղկալանջի տեսարանը, երևում է գյուղը, դաշտերը, խաղողի այգիները:
Բարձունքը հաղթահարելուց հետո լեռան լանջին կկատարենք, «Կաքավիկը», «Լորիկ», «Բուլուլ» պարերգը:
Փուլ 3-րդ Ամփոփում
ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում, ենթակայքում:
Այսօր մեզ մոտ երգ ու պարի օր էր, Ընկեր Մարինեի հետ միասին սովորեցինք հետևյալ երգերն ու պարերը՝
Երկուշաբթի 16.09.2019
13:35-14:00 վերհիշում ենք երգերն ու բանաստեղծությունները
14:00-15:00 աշխատում ենք գունավոր թղթերով
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 խաղեր
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում
Երեքշաբթի 17․09․2019
13:35-14:00 խնամում ենք կրթահամալիրի ծաղիկները, մաքրում և ջրում
14:00-15:00 լող
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 նկարում ենք օրվա տպավորությունները
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում
Չորեքշաբթի 18․09․2019
13:35-14:30 հեքիաթասություն
14:30-15:00 պատկերում ենք օրվա հեքիաթը
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 վերհիշում ենք երգերն ու բանաստեղծությունները
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում
Հինգշաբթի 12․09․2019
13:35-14:30 առակներ
14:30-15:00 պատկերում ենք օրվա առակը
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 երաժշտական խաղ
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում
Ուրբաթ 13․09․2019
13:35-14:30 բակը մաքրում ենք աղբից
14:30:15:00 լող
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 աշխատում ենք գունավոր թղթերով
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում
Շաբաթվա հեքիաթներ՝
ռուսական ժողովրդական հեքիաթ <<Ով աշխատի նա կուտի>>
Հովհաննես Թումանյան <<Սուտասանը>>
բանաստեղծություններ՝
Ղազարոս Աղայան <<Առավոտը գյուղում>>
առակներ՝
Աթաբեկ Խնկոյան <<Ագռավն ու աղվեսը>>
Խաղեր՝
<<Թռչուններն ու վանդակը>>
Խաղացողները բաժանվում են երկու հավասար խմբի։ Խմբերից մեկը կազմում է շրջան՝ <<վանդակ>>, իսկ մյուս խումբը՝ <<թռչունները>>, գտնվում են վանդակից դուրս։
Որևէ ազդանշանով (ծափով, երաժշտությոմբ) վանդակ կազմած խաղացողները ձեռքերը բարձրացնում են վեր, իսկ թռչունները մտնում են վանդակ և դուրս գալիս։ Երաժշտության հանկարծակի ավարտումով շրջանում կանգնած երեխաները ձեռքերը իջեցնում են ՝ փակելով վանդակը։Այնուհետև խմբերը դերերը փոխում են։
Աթաբեկ Խնկոյան
Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ.
Կտուցն առավ,
Ծառին թռավ:
Օ, ինչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց,
Էրվեց
Պանրի հոտով:
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը:
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ,
Փափկամազիկ,
Բացեց լեզուն անուշ, մեղուշ,
Թափեց, լափեց շաքար ու նուշ.
Ինչքան լավն ես,
Ես քո գերին,
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին:
Մի դու մտիկ
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ազին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին:
Գիտեմ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայն էլ կըլի հրեշտակի:
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի:
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի:
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած`
Ագռավային
Բկովը մին,
Որ չկռռաց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց:
Այսօր հեքիաթասության ժամ անցկացրեցինք, երեխաների համար ընթերցեցի Հովհաննես Թումանյանի <<Անհաղթ աքլորը>> հեքիաթը, որից հետո նրանք փորձեցին պատկերել հեքիաթը թղթի վրա։
Օրվա ամփոփումը տեսանյութում
Սեմինարը նախատեսված էր կրթահամալիրի երկարացված օրվա ճամբարի կազմակերպիչների համար։ Սեմինարի նպատակն էր ձևավորել առաջին բուժօգնության կազմակերպման կարողություններ։ Հիմնական գործունեությունը իրականացվեց պարապմունքի ժամանակ: Բաժանվեցինք 3-4 խմբի, ստացանք համապատասխան իրավիճակային խնդիր, որը պետք է կարգավորեինք նախատեսված ժամանակի ընթացքում: Նախապես վերցրել էինք բժշկական պարագաներ` բինտ , բամաբակ, ախտահանող միջոցներ։
Պրոցեսն անցավ շատ հետաքրքիր և ուսուցողական, կարծում եմ պարապմունքից հետո ավելի վստահ կլինեմ գիտելիքներիս վրա և հարկ եղած դեպքում պատշաճ ձևով կկարողանամ ցուցաբերել առաջին բուժօգնություն։ Իհարկե ցանկալի է, որ այս թեմայով սեմինար պարապմունքները շարունակական լինեն։
Սեմինարը վարեց՝ Քրիստինե Սահակյանցը։
Այսօր դերասանի վարպետության առաջին դասն էր։ Խոսեցինք դերասանի և նրան անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների մասին։ Բեմադրեցինք փոքիկ էտյուդներ։
Երկուշաբթի 09.09.2019
13:30-14:30 հեքիաթասություն
14:30-15:00 նկարում ենք օրվա հեքիաթը ջրաներկով
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 խաղեր
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում
Երեքշաբթի 10․09․2019
13:30-14:00 վերհիշում ենք երգերն ու բանաստեղծությունները
14:00-15:00 լող
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 նկարում ենք օրվա տպավորությունները գունավոր մատիտներով
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում
Չորեքշաբթի 11․09․2019
13:30-14:30 սովորում ենք փոքրիկ բանաստեղծություններ
14:30-15:00 ծեփամածիկով պատրաստում ենք օրվա բանաստեղծության որևէ հերոսի
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 խնամում ենք դասարանի ծաղիկները, մաքրում և ջրում
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում
Հինգշաբթի 12․09․2019
13:30-14:30 հեքիաթասություն
14:30-15:00 պատկերում ենք օրվա հեքիաթը գուաշներով
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 խաղեր
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում
Ուրբաթ 13․09․2019
13:30-14:30 լող
14:30:15:00 երաժշտական խաղ
15:00-15:30 ճաշ
15:30-16:15 բակը մաքրում ենք աղբից
16:15-16։30 միջավայրի խնամք
16։30-17։00 տուն ճանապարհում
Շաբաթվա հեքիաթներ՝
Հովհաննես Թումանյան <<Անհաղթ աքլորը>>
ռուսական ժողովրդական հեքիաթ <<Ով աշխատի նա կուտի>>
Հովհաննես Թումանյան <<Սուտասանը>>
բանաստեղծություններ՝
Հովհաննես Թումանյան <<Շունը>>
Ղազարոս Աղայան <<Առավոտը գյուղում>>