Սեմինարը նախատեսված էր կրթահամալիրի երկարացված օրվա ճամբարի կազմակերպիչների համար։ Սեմինարի նպատակն էր ձևավորել առաջին բուժօգնության կազմակերպման կարողություններ։ Հիմնական գործունեությունը իրականացվեց պարապմունքի ժամանակ: Բաժանվեցինք 3-4 խմբի, ստացանք համապատասխան իրավիճակային խնդիր, որը պետք է կարգավորեինք նախատեսված ժամանակի ընթացքում: Նախապես վերցրել էինք բժշկական պարագաներ` բինտ , բամաբակ, ախտահանող միջոցներ։
Պրոցեսն անցավ շատ հետաքրքիր և ուսուցողական, կարծում եմ պարապմունքից հետո ավելի վստահ կլինեմ գիտելիքներիս վրա և հարկ եղած դեպքում պատշաճ ձևով կկարողանամ ցուցաբերել առաջին բուժօգնություն։ Իհարկե ցանկալի է, որ այս թեմայով սեմինար պարապմունքները շարունակական լինեն։
Սեմինարը վարեց՝ Քրիստինե Սահակյանցը։