Սեպտեմբերի 6-ին Ռուսաստանյան «Սպիտակ ձեռնափայտ» ՍՊԸ, «Ռոսատոմ», «Ոգու առագաստներ» կազմակերպությունների նախաձեռնությամբ մայր դպրոցի համերգասրահում տեղի ունեցավ սեմինար ՝ առողջության սահմանափակ հնարավորություններով անձանց հետ հաղորդակցվելու վերաբերյալ։
Ծրագրում՝ «Հաղորդակցական հմտությունների ձևավորում առողջության սահմանափակ հնարավորություններով անձանց հետ փոխազդեցությունների համար».
- «Extrability. հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ կարողությունները»
Օլեգ Կոպելշիկով՝ «Սպիտակ ձեռնափայտ» կազմակերպության նախագահ, - «Խնդիրներ և հնարավորություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելիս»
Յոհաննես Մարսել՝ Շվեդիայի հատուկ (ԱՍՀ երեխաների) դպրոցի ուսուցիչ:
Սեմինարի Ընթացքում հնչում էին հարցեր ու պատասխաններ, որոնց շուրջ երբևէ չէի մտածել։ Շատ էմոցիոնալ օր էր։ Հասցրեցի և վախենալ, և զարմանալ, և տխրել և ուրախանալ։ Հասկացա, որ երբեք պետք չէ խղճահարությամբ մոտենալ հաշմանդամություն ունեցող մարդկանց, քանի որ դա վիրավորական կարող է լինել, և նրանք ամենաքիչը դրա կարիքն ունեն։ Պետք է կարողանալ ճիշտ հասկանալ թէ ինչ է պետք դիմացինին և ինչպես կարող ենք օգտակար լինել։
ԵՎ վերջապես պետք է հասկանալ, որ մեզանից ոչ ոք ապահովագրված չէ նման դեպքերից։
Ամփոփումը տեսանյութում
Լուսանկարը՝ Տիգրան Արամյանի